Ինչո՞վ են զբաղված, մի՞թե զինվորի հարցից ավելի կարևոր գործ կա
«Հրապարակ»-ը գրում է․ «Դատելով հանրային հետաքրքրությունների վեկտորից՝ կարելի է պնդել, որ սահմանադրական հանրաքվեի թեման մեր հասարակության հետաքրքրությունների սանդղակում վերջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Առաջին տեղում այսօր բանակում ստեղծված վիճակն է եւ խաղաղ պայմաններում զոհերի թվի անթույլատրելի աճը։ Մարդիկ վրդովված են՝ ինչո՞ւ պետք է մեր տղաներն այնքան անպաշտպան ու թույլ լինեն, որ ինքնասպանություն գործեն, ձյան հոսքի տակ մնան կամ բանակում տիրող ոչ կանոնագրային հարաբերությունների զոհ դառնան։ Ինչո՞վ են զբաղված բանակի, ՊՆ ղեկավարները, կառավարությունը, վարչապետը, իրավապահ մարմինները։
Մի՞թե ավելի կարեւոր գործ ունեն, քան 20-25 տարեկանների զինվորական ծառայության համար պատշաճ պայմանների ապահովումն է։ Երրորդ տեղում, անշուշտ, այս օրերին Արցախի հարցն է եւ մյունխենյան տխրահռչակ դեբատը։ Մարդիկ շատ լավ հասկանում են, որ քանի դեռ Արցախի կարգավորման հարցը դոփում է տեղում, եւ հակամարտության կողմերի դիրքորոշումները զուգահեռ հարթություններում են ու ոչ մի կետում չեն մերձենում, մեր գլխին կախված է պատերազմի սպառնալիքը։ Եվ եթե այսօր սգում ենք խաղաղ պայմաններում զոհված 14 երիտասարդի մահը, ապա վաղը այդ թիվը կարող է երկրաչափական պրոգրեսիայով աճել եւ խաթարել մեր ազգի հոգեկան հանգստությունն ու հօդս ցնդեցնել այս հողում երբեւէ բարեկեցիկ ու խաղաղ ապրելու մեր հույսերը։ Եվ բոլոր նրանք, ում կամքից, մտքից, աշխատանքից ու գրագիտությունից կախված է այս խնդրի լուծումը, պետք է ընկալեն այն մեծ պատասխանատվությունը, որն ընկած է իրենց ուսերին։ Պետք է գիտակցեն, որ երկրի տնտեսությունը չզարգացնելը մի հանցանք է, իսկ երկիրը պատերազմի տանելն ու մեր զինվորների կյանքը վտանգելը՝ հանցանքի հարյուրապատիկն ու հազարապատիկը»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից