Ինչպես խաբել մարդկանց եւ նրանց տանել քվեարկության
Սահմանադրական դատարանի անդամներից ազատվելու համար հանրաքվե հորինած կառավարող ուժն իր իսկ որոշման ձեռքը կրակն է ընկել: Ինչպե՞ս մարդկանց համոզել եւ տանել տեղամասեր քվեարկության, ինչպե՞ս ապահովել անհրաժեշտ 650 հազար ԱՅՈ-ն:
Կառավարող ուժը, վարչապետի գրասենյակը հույսը դրել է հանրության առավել անգրագետ խմբի վրա, առանց հաշվի առնելու, որ նրանք, այնուամենայնիվ շատ քիչ են: Գուցե հույս են դրել նաեւ Մուկուչյանի աճպարարության վրա, իհարկե, չի բացառվում:
Այսուհանդերձ, երբ երկրի վարչապետը ֆեյսբուքյան էջում գրում է, թե ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո եւ կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը, հասկանալի է դառնում, որ կառավարող ուժի միակ հույսը մարդկանց զգացմունքների հետ խաղալն ու նրանց խաբելով դեպի տեղամասեր տանելն է:
Ի՞նչ կապ ունի հանրաքվեում դրված հարցը ազատության կամ ապագայի, առավել եւս օրինակ Վերմիշյանի կամ Աջափնյակի թաղապետի հետ:
Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ ոչ մի կապ չունի, բայց ինչպես մարդկանց համոզի, որ գնան քվեարկության եւ Այո ասեն, երբ բացարձակ անտարբեր են խնդրի նկատմամբ: Ի վերջո ՀՀ քաղաքացին լավ հասկանում է, որ Հրայթ Թովմասյանը որեւէ կապ չունի ոչ ձախողված տնտեսական հեղափոխության, ոչ ձախողված ժողովրդավարության, ոչ էլ ձախողված արտաքին քաղաքականության հետ:
Կառավարող ուժն աննախանձելի վիճակում է: Մի կողմից ապօրինի նշանակված հանրաքվեն, մյուս կողմից ժողովրդի ճնշող մեծամասնության անտարբերությունը: Եւ այս մասին շատ լավ վկայում է Փաշինյանի մեկ այլ ֆեյսբուքյան գրառումն ու տեղադրած ակնհայտ մանիպուլիացիոն լուսանկարը.
«Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը»:
Ի՞նչ կապ ունի ճանապարհների նորոգումը հանրաքվեի դրված հարցի հետ: Բնականաբար՝ ոչ մի: Եւ եթե Հրայր Թովմասյանն է խանգարում, որ ասֆալտ անեք, ապա իչնպես հաջողացրիք նորոգել մի շարք ճանապարհներ: Մյուս կողմից բացի Կարեն Կարապետյանի կառավարության որոշումն իրականություն դարձնելով եւ մի քանի կիլոմետր ասֆալտ անելուց բացի ոչինչ չունեք արած, որ գոնե դրանով մանիպուլիացիաներ անեք: Տխուր է այս ամենը, շատ տխուր:

Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից