Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա մեջ, էսօր էլ կստորագրեմ. ՍԴ դատավոր
Շատ խորհուրդներ եմ տվել նաեւ մեր փաստաբաններին, որոնք նոր սահմանադրության Լոմոնոսով են դարձել. ՍԴ-ում առկա է արխիվ, բացեք այդ արխիվը, իրենք փաստաբան են, կհասկանան, ու այդ թվում այն փաստաբաններն են, որոնք դիմել են ՍԴ ու պարտվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։
Խոսելով տարածված այն լուրերից, թե ՍԴ-ն տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքները, Թոխյանը խոստացավ՝ ընտրությունները կեղծելու լուրերի վերաբերյալ մամուլի ասուլիս հրավիրել։
Նա շեշտեց, որ ՍԴ-ն ընտրությունների ոչ կազմակերպողն է, ոչ էլ վերահսկողը. «Ուստի կեղծելու հնարավորություն ՍԴ-ն ի սպառ չունի։ Թե ինչո՞ւ են ուզում մեզ վրա բարդել եւ քավության նոխազ ուզում սարքել, դա իրենց հարցրեք։ Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել, մենք չենք կազմակերպում ու չենք էլ վերահսկում ընտրությունները։ Այն բոլոր որոշումները, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա մեջ, էսօր էլ կստորագրեմ։ Շատ խորհուրդներ եմ տվել նաեւ մեր փաստաբաններին, որոնք նոր սահմանադրության Լոմոնոսով են դարձել. ՍԴ-ում առկա է արխիվ, բացեք այդ արխիվը, դուք չեք հասկանա, բայց իրենք փաստաբան են, կհասկանան, ու այդ թվում այն փաստաբաններն են, որոնք դիմել են ՍԴ ու պարտվել են։ Հրապարակեք այն փաստաթղթերը, որոնք եղել են ՍԴ դատավորների սեղանին, երբ այդ որոշումները կայացրել են։ Եթե դուք այլ որոշում կայացնեիք այդ փաստաթղթերի առկայությամբ, որոնք ստանում ենք ԿԸՀ-ից, մենք չենք ընդունում որոշումը ՍԴ-ի վերաբերյալ բացարձակ շահարկում է, թե մենք իբր ընտրություններով ինչ-որ կեղծել ենք կամ կեղծածները դակել ենք։ Չեմ ընդունում այդ փաստարկը պարզ պատճառով, դա օբյեկտիվ ճշմարիտ չէ, եւ հասցեատերն էլ մենք չենք։ Դատարանի գործունեությունը չեք տարբերակում քաղաքական գործունեությունից»։
Հարցին՝ արդյոք ՍԴ-ն նախորդ իշխանության ժամանակ, կարո՞ղ էր օբյեկտիվ որոշումներ կայացնել. «Եթե որեւէ մեկի մտքով կարող է անցնել, թե Թոխյանին կարելի է ճնշել, ապա դուք ինձ ընդհանրապես չեք ճանաչում։ Շատ լավ գիտեն, որ ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ՝ կուտեմ-կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց երբեւէ որեւէ մեկը չի էլ փորձել ինձ ճնշել»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից