Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի «Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարում Բոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ Մխիթարյան Հասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել Օբամա Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն Թրամփ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան Լուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո Ավստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով

Մյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունիՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում էՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. ՆախարարԵս չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ. Բրուքլին ԲեքհեմՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարումԲոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ ՄխիթարյանՀասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել ՕբամաՁմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնությունՀուշարձանների պահպանությունը պետք է ամրագրվի, անկախ նրանից՝ այս պահին կասկածներ կան, թե ոչ«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է
Հայաստան

Հասարակությանը պետք է հաշտեցնել. մարդիկ խելագար չեն, որ իրար վրա կրակեն

Հարցազրույց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան ցուցանիշներն աճել են, փաստն այս անհանգստացնում է հանրությանը, որո՞նք են ըստ ձեզ այս իրավիճակի պատճառները, ի՞նչ լուծումներ եք առաջարկում դուք:

-Մենք չունեցանք այն երկիրը, որը երազել էինք: Երբ ժամանակին գոռում էինք, որ մի խաբեք, մի թալանեք, սրիկայություն մի արեք, այսօրվա համար էինք ասում: Այդ ամենը նստվածք տվեց մեր երիտասարդության գենի մեջ: Մարդիկ այսօր չեն կարողանում իրար հետ հաշտ ու խաղաղ համակերպվեն, զրուցեն, ապրեն մի հարկի տակ: Փորձեք շրջել քաղաքում, տրանսպորտի մեջ, փողոցներում, ամենուր մարդիկ մի փոքր բանից սկսում են վիճել, իրար նկատմամբ բացասաբար արտահայտվել, երեսուն տարի մարդիկ անընդհատ տեսել են սուտը, սրիկայությունը, կեղծիքները, մինչեւ այսօր, ես չեմ ասի, թե այսօր չկա նման բան:

-Ուզում եք ասել, որ ատելության, թշնամանիք այս մթնոլորտն է պատճառը, որ բանակում միջադեպերը ավելացել են:

-Բա ուրիշ ինչը կարող է լինել, մարդիկ խելագար չեն, որ մեկը մյուսին սպանի, ատի: Անգամ ասում են, որ Արցախում էլիտար զորամաս կա, հարուստ, այսպես կոչված ընտրյալների որդիներն են ծառայում: Այդ երբ որոշեցիք ով է ընտրյալ, ով ոչ: Ինձ համար բոլոր հայորդիներն են ընտրյալ:

-Համամի՞տ չեք, որ հեղափոխությունից հետո է սրվել մթնոլորտը՝ սեւ, սպիտակ, հեղափոխական, հակահեղափոխական, այս ամենն ազդում է, ինչ է պետք անել իրավիճակը հանդարտեցնելու համար:

-Մինչեւ ժողովրդի վիճակը չլավանա, մինչեւ չբարելավվի, լավ չի լինի: Դեռ բախտներս բերել է, որ ժողովուրդը վախենում է օրենքից եւ բացահայտ իրար վրա չեն կրակում: Փառք Աստծո, որ այդ ատելությունը դեռ այդ աստիճանի չի հասել, այլապես մենք Հայաստան չենք ունենալու: Սա է պետք կարգավորել: Այդ անարդարությունը, թե սա հերոսի կոչում է ստանում, որովհետեւ իմ կուսակիցն է, բայց իրականում հինգ փամփուշտ է կրակել,կամ էլ չի կրակել, չէր կարող անհետեւանք մնալ: Իսկ մարդիկ, որոնք կռվել են ու հինգ մատի պես գիտեն դաշտը ու հասկանում են՝ ով էր իրականում գեներալի կոչման արժանի, ով՝ հերոսի, այսօր սոցիալապես ծանր վիճակում են ապրում: Այս ամենի մասին գիտեն բոլորը, նաեւ այսօրվա զինվորները: Ու այդ կեղծ իրականությունը մենք տանում ենք առաջ եւ ակնկալում, որ մարդիկ, որոնք չեն կարողանում կես կիլանոց ծանրոց բարձրացնել, բարձրացնեն հարյուր կիլանոց: Այդ կեղծ ու արհեստական իրականությունն է, որ հասարակությունը չի կարողանում տանել:

-Ոչ ոք չի հերքում, որ եղել է նման իրականություն, բայց չեք կարծում, որ այսօրվա իշխանությունը միտումնավոր թշնամացնում է հանրությանը, խորացնում անջրպետը նախկինների նկատմամբ, որոնք նույնպես զավակներ ունեն, բանակ են զորակոչվում:

-Մինչեւ երբ պիտի տասնութ տարեկան երեխան 100 հազար դրամով աշխատի, մենք այս ամենը հասկանում ենք, որ չենք խոսում, ձեզ թվում է, թե իշխանություն-ընդդիմություն մեկը մյուսին հաղթել է, ոչ, ոչ մեկն էլ չի հաղթել, ոչ մեկն էլ հասարակությանն ու ժողովրդին ոչինչ չի ապացուցել: Ժողովուրդը գիտակցում է մի բան, որ եթե այսպես շարունակվի, իր կյանքը չի փոխվելու: Ամեն ոք պարտավոր չէ պատրիոտ լինելու, մենք նրան պիտի պատրիոտ սարքենք: Դուք կարող եք ասել, ժամանակին ինչու մենք իրար վրա չէինք կրակում, այն ծանր, սոցիալապես ահավոր ժամանակներում, 6-7 տարվա մեջ գուցե 10-15 զոհ լիներ, բայց ոչ մի քանի հազար, որովհետեւ մենք այդ պատրիոտի հոգեբանություն ունեինք: Հիմա էլ պատրիոտական քարոզ անելու համար դրա իրավունք, որպեսզի մարդիկ քարոզ անեն, եղբայր, մենք էլ ենք քեզ պես ապրում, կարող է մի կտոր ավել հաց եմ ուտում, բայց քեզանից չեմ խլել:

-Դե, հեղափոխություն եղավ, արդարության վերականգնման ուղին ենք բռնել, ամեն ինչ օրենքով է, հիմա ինչ անարդարություն, որ ազդի բանակի վրա:

-Ներկայիս իրավիճակը դեռ կարգավորված չէ, որպես պետություն չենք կայացել, Հայաստանում դեռեւս չի գործում այն իրավիճակը, երբ մարդ զգա, որ իր տան մեջ է ապրում, սա իր տունն է: Ոչ մի ղեկավար դա չկարողացավ ապացուցել իր ժողովրդին, ժողովուրդը դա չի զգում, եթե ժողովուրդը հարազատություն չի զգում դեպի իր հողը, հայրենիքը, չի կարող այդ զինվորը լավ զինվոր լինել:

-Ժողովրդի վարչապետին չեն վստահո՞ւմ, իրեն էլ չի հաջողվել այդ կապն ամրապնդել:

-Ոչ մեկն էլ չի ձեւավորել, ես վարչապետի մոլի երկրպագուն չեմ, որ նման բան պնդեմ, ես հայ զինվոր եմ, եբեք չընկճվող հայ զինվոր , ես վստահաբար ասում եմ, որ երեք նախագահների ժամանակ էլ ազգային գաղափարախոսությունը բարձր հիմքերի վրա չի եղել, չորրորդ էլ դեռ չգիտենք ինչ է անելու, ինչպես է անելու:

-Չորրորդ ղեկավարը գեներալների վրա մատ է թափ տալիս, հակահերոս հռչակում, չգիտե՞ք:

-Գիտեք, եթե ինձ ասեն, որ քո հայրը գող է եղել, ես կասեմ՝ չեք ամաչում, որ գեներալին ասում է, թող հակադարձեն:

-Երբ պատերազմի գեներալների վրա մատ են թափ տալիս, թե նախկին թալանչի ռեժիմի մաս եք, դրանով ազգային գաղափարախոսություն են կերտում:

-Ամեն ինչն էլ ազդում է երիտասարդության վրա, բայց կան դեպքեր, որ մենք խնդրում էինք՝ մի արեք, այսօրին ենք հասնելու: Այո, հասարակությանը, ժողովրդին պետք է հաշտեցնել իրար հետ, դա լավ բանի չի տանելու:

hayeli.am