Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը:
2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական և իրաքյան շուկան, ոչ թե ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով: Հետաքրքրական է նկատել, որ 2015թ.-ից սկսած արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո:
Նշենք, որ 2015-2019թթ.-ին զգալիորեն աճել են «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանման ծավալները: 2019թ.-ին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4% կամ 273 մլն ԱՄՆ դոլար:
Հենց այս ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019թ.-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018թ.-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019թ.-ին հայտնվել է 2-րդ տեղում: 2019թ.-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերը ավելացել են 35.1%-ով` կազմելով շուրջ 57 մլրդ ՀՀ դրամ:
2019թ.-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մինչդեռ 2018թ.-ին 9-րդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունն էր: Վերջինիս կողմից վճարված հարկերն ավելացել են 47%-ով` կազմելով շուրջ 19.2 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019թ.-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է՝ 2018թ.-ի 80-րդի փոխարեն:
Եթե հաշվի առնենք 2020-2023թթ.-ին ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից:
Այսպիսով` ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից