ՊԵԿ-ի մաքսային բլոկը՝ Սերժ Սարգսյանի փեսայի շենքում
hraparak.am-ը գրում է. Մաքսային ոլորտը համակարգող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ու նրա աշխատակազմը անցյալ տարվա աշնանից տեղափոխվել են «Կիլիկիա» ավտոկայանին հարակից մի շենք, որը մասնավոր տարածք է, ոչ պետական։
Ներսիսյանին ու նրա սթաֆին, պարզվում է, չէր բավարարում Խորենացու փողոցում գտնվող Պետեկամուտների կոմիտեի գլխավոր մասնաշենքը, որտեղ տարիներ շարունակ աշխատել են մաքսայինի աշխատակիցները, ու որոշել են առանձին տարածք վարձակալել։ Մենք հետաքրքրվեցինք Շուշանիկ Ներսիսյանից, թե ինչպես, ինչ հիմունքներով են տեղավորվել այդ մասնավոր շենքում։ «Էստեղ ոչ թե շենքային պայմանները կոնկրետ մաքսային բլոկին չէին բավարարում, այլ ընդհանուր ՊԵԿ-ի գործառույթը ճիշտ կազմակերպելու համար էստեղ այլեւս տեղը չէր բավականացնում։ Եվ, եթե չեմ սխալվում, էստեղ էս շենքի որոշակի մաս հետ է հանձնվել, որի փոխարեն վերցվել է այդ շենքը»,- ասաց Շուշանիկ Ներսիսյանը։
Իսկ ո՞ւմ է պատկանում այդ շենքը, ո՞ւմ ինչ են հանձնել եւ փոխարենն ի՞նչ են ստացել։ Պարզվեց՝ նա տեղյակ չէ, թե ում է հետ հանձնվել այդ «որոշակի մասը», հետո ումից են վարձակալել մյուս շենքը, ինչ արժեքով․ դրանով պետգույքն է զբաղվել։ «Ես պարզապես գիտեմ, որ մենք որոշեցինք, որ մաքսային մարմնով մի տեղ կենտրոնանանք, էստեղ շատ ցաքուցրիվ էինք նստած։ Էստեղ հարց էր առաջացել, թե ով է շենքից դուրս գալիս։ Իրականում ինչ-որ մի բլոկ պետք է շենքից դուրս գար»,- ասաց նա։ Մեր աղբյուրներն ասում են, որ տվյալ շենքը, որ վարձակալել է ՊԵԿ-ը՝ մաքսային բլոկի համար, իրականում պատկանում է Սերժ Սարգսյանի փոքր փեսային՝ Հայկ Խաչատրյանին, չնայած փաստաթղթերով այլ սեփականատեր ունի։ Այսինքն՝ հեղափոխական կառավարությունը մի կողմից ամենօրյա ռեժիմով քննադատում է նախկիններին՝ մեղադրելով հազար ու մի մեղքերի մեջ, մյուս կողմից օգտվում է նրանց ծառայություններից ու վարձավճարներ մուծում նախկինների մերձավորներին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից