Պարտապանի աշխատավարձի մինչև 75%-ը կարող է բռնագանձվել․ ԴԱՀԿ
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից Երևան քաղաքում 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պարտավորություն ունեցող այն քաղաքացին, որի աշխատավարձը փոխանցվում է բանկային հաշվեհամարին և կիրառվել է արգելանք, կարող է ներկայացնել գործատուի կողմից տրված համապատասխան տեղեկանք՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 58-րդ հոդվածների հիման վրա ընթացք տալու համար:Գործատուի կողմից տրված տեղեկանքում պետք է նշվի․
1. աշխատողի (պարտապանի) անձնական տվյալները,
2. աշխատավարձի չափը,
3. առևտրային բանկի անվանումը, որին փոխանցվում է աշխատավարձը,
4.գործատուի այն հաշվեհամարը, որից աշխատավարձը փոխանցվում է տվյալ բանկ,
5.գործատուի ստորագրությունը:
Ծանուցում։ Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն կամ օրենքով նախատեսված մի շարք դեպքերում՝ յոթանասունհինգ տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ