Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված է «Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի «Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարում Բոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ Մխիթարյան Հասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել Օբամա Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն Թրամփ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան Լուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետո

Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված էՄյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունիՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում էՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. ՆախարարԵս չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ. Բրուքլին ԲեքհեմՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարումԲոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ ՄխիթարյանՀասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել ՕբամաՁմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն
Հայաստան

Գալիս են, ստանում են իրենց կոմպլիմենտները, ծափերը, գնում են, բայց դա համակարգային աշխատանք չէ. Ա. Օրդուխանյանը` Փաշինյանի` Բեռլին այցի մասին

 

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե վարագույներից այն կողմ, փակ բանակցություններում ինչ են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգեա Մերկելը: Նա նման դիտարկում արեց`անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բեռլին կատարած այցին:

«Ես կուզեի, որ հանդիպումների օրակարգից չհանվեր հայ հիվանդների հարցը: Այստեղ մարդիկ կոտորվում են: Չկա մեկ շաբաթ, որ այստեղից դիակ չուղարկենք Հայաստան,- ասաց նա` նշելով, որ ինքը մշտապես է լսում խոսակցություններ, որ հիվանդության պատճառով Գերմանիա եկող ՀՀ քաղաքիներին հետ ուղարկելու պատճառների հիմքում Փաշինյան-Մերկել հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն են,-գերմանահայ համայնքի մի մեծ շերտ, ում հետ ես այսօր հանդիպել եմ, վախ են արտահայտել, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի` Բեռլինից գնալուց հետո իրենց հետ ուղարկեն Հայաստան»:

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ իրենք իրենց կողմից պետք է հարցը բարձրացնեն, իսկ ՀՀ կառավարությունը Գերմանիայի իշխանություններին բացատրի, որ Հայաստանը չունի համապատասխան բժշկական հնարավորություններ այդ մարդկանց հետ ընդունելու համար:

Ազատ Օրդուխանյանը նշեց, որ այս ամենից զատ, իրեն շատ զարմացրեց և ուրախացրեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, որ Հայաստանը և Գերմանիան աճ են գրանցել առևտրատնտեսական հարաբերություններում:

«Չեմ կարող ասել, թե այս ոլորտի որ բնագավառում ենք մենք աճ արձանագրել, բայց դա ուրախալի փաստ է: Սակայն, այնուամենայնիվ, մենք դեռևս գտնվում ենք գերմանահայկական տնտեսական հարաբերությունների ֆունդամենտի հիմնադրման փուլում. այն, ինչ արվում է հիմա երկու երկրերի հարաբերություններում, դեռևս հիմքերը դնելու նախնական, սկզբնական փուլն է»,- ասաց նա:

Օրդուխանյանը նաև նշեց, որ իհարկե, կան դեռևս նախկին իշխանություններից եկող կապեր, որոնք դրական են ազդում երկու երկրերի համարաբերություններ վրա, բայց դրանք Գերմանիայում ապրող հայերի ներուժի դիմաց շատ քիչ են:

«Այս բոլոր հարաբերություններում վրդովեցնում կամ անբավարար է համարվում, որ հայկական ներուժը չի ներգրավվում հնարավորինս: Հայկական ներուժը, որը կրթական, մշակութային, քաղաքական, տնտեսական, ռազմական բնական ռեսուրս է, հարաբերությունների շրջանառության մեջ չի մտցվում»,- ասաց նա:

Նրա կարծիքով` դա չի արվում ՀՀ իշխանությունների՝ այս հարցում դեռևս անփորձ լինելու պատճառով: «Կա՛մ պատկերացում չունեն ներուժի վերաբերյալ, կա՛մ փորձը չունեն սփյուռքին ներգրավելու նման գործերի մեջ, դեռևս հիմնվում են անհատների վրա, ինչը բացարձակապես բավարար չէ. զանգվածային համագործակցություն, աշխատանքային վիճակ չեն կարողանում ստեղծել»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե այսօրվա իշխանությունները գուցե այս անգամ ոչ, բայց արտերկիր այցելությունների ժամանակ համարյա միշտ հանդիպում են տեղի հայ համայնքի հետ, ինչու չպետք է իմանան ներուժի մասին, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց.

«Ճիշտ է հանդիպումներ կան (լավ կլիներ, որ այս անգամ էլ լիներ), բայց դա բավարար չէ, որ գործ սկսեն: Գալիս են սուրճ են խմում, մարդիկ մոտենում, իրենց առաջարկները ներկայացնում են, բայց դա համակարգային աշխատանք չէ, բայց դա որևիցե լուրջ գործընթացի հիմք չի դնում: Ստանում են իրենց կոմլիմենտները, ծափերը, գնում են: Ես հարց եմ բարձրացնում` ի՞նչ է դա կոնկրետ բերում: Ոչինչ,- նկատեց նա,- Թումանյանն էր չէ՞ Իսահակյանին ասում`Ավո ջան, վեր կաց, արի՛ Փարիզից: Այսօր Հայաստանում Թումանյան չկա: Հայաստանին Թումանյան է պետք, որ գրի մարդկանց, կանչի Հայաստան: Այսօր էլ սփյուռքում դեռ տասնապատիկ ավել Թամանյան կա, Իսահակյան կա: Կա՞ն , չէ՞ այդ մարդիկ, որոնք իսկապես ուզում են գալ Հայաստան, բայց փորձի փոխանակման ցանկություն Հայաստանում չկա»:

Որպես պետություն`Գերմանիան էլ Հայաստանին կարող է աջակցել, և ոչ միայն քաղաքականապես. այստեղի գիտական ներուժի ակտիվությունը մեծ նպաստ կբերի հայաստանյան գիտության զարգացման համար: «Գիտական հաստատություննները, որոնք տասնամյակներով այստեղ գործում են, ունեն շատ հետաքրքիր մոդել. նրանք շատ սերտ աշխատում են արդյունաբերական հաստատությունների հետ: Դա կարող է շատ ուսանելի լինել մեզ համար»,-ասաց նա` նկատելով, որ այդ գիտական կենտրոններում աշխատող հայերը մեծ ցանկությամբ կցանկանան մասնակից դառնալ այդ գործընթացում:

Նա նաև մատնանշեց, որ Գերմանիայում կան բարձրակարգ հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, որոնց արտադրանքի վրա գրված է, օրինակ` Made in Bangladesh (պատրաստված է Բանգլադեշում): «Ինչու՞ գերմանական ընկերությունները Բանգլադեշում, Նեպալում ամենատարբեր տեսակի արտադրություններ կցանկանան կազմակերպել, իսկ Հայաստանում` ոչ: Մենք ավելի մոտ ենք Գերմանիային, աշխարհագրական դիրքով ավելի հետաքրքիր ենք, կարող ենք առավել էժան աշխատուժ ներգրավել»,- նշեց նա` նկատելով, որ այս հարցում էլ ՀՀ իշխանությունները թերագնահատում են, չեն փորձում հայկական ներուժը ներգրավել:

Անդրադառնալով Գերմանիայի իշխանությունների` ՀՀ-ի նկատմամբ ունեցած քաղաքական վերաբերմունքին՝ Ազատ Օրդուխանյանը նշեց, որ ինչպես այլ երկրների, այնպես էլ Գերմանիայի իշխանությունը միատարր չէ:

«Կան ինչ-որ շրջանակներ, որ կողմ են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը, բայց կան շերտեր, որ դեմ են դրան: Ամեն կառավարության մեջ էլ կան մարդիկ, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել: Այդ մարդկանց գտնելու համար նորից պետք է դիմել հայ համայնքին. նրանք ավելի են տեղեկացված, թե որ պաշտոնյան, թե այսինչ կոնցերնի ղեկավարը ինչ է մտածում Հայաստանի մասին»,- ասաց նա` նորից շեշտելով, որ համայնքների հետ բազմամբոխ հանդիպումները ոչինչ չեն տալիս, ավելի արդյունավետ կլինեին մասնագիտական, 10-20 հոգանոց խմբերի հետ քննարկումներ կազմակերպելը:

Անդրադառալով Գերմանիայի իշխանությունների` ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ եղած վերաբերմունքին՝ Ազատ Օրդուխանյանը մատնանշեց, որ Անգելա Մերկելն էլ իր խոսքում կարևորեց Սահմանադրական փոփոխությունների իրականացման գործընթացում Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումներ անելը:

«Ինքս անձամբ այն կարծիքին եմ, որ պետք է ամբողջությամբ փոխել Սահմանադրությունը: Կոսմետիկ, փոքրիկ վիրահատությունները ոչինչ չեն անելու այդ ոչ նորմալ գործող Սահմանադրության օրգանիզմի հետ»,- ասաց նա:

Ազատ Օրդուխանյանը նկատեց, որ Գերմանիայի կանցլերը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսեց մեկ տողով խոսեց, որ բանակցություններում քննարկել են բնապահպանական հարցեր:

«Որևիցե տեղեկատվություն չկա այս մասին,- ասաց նա՝ նշելով, որ չի էլ կարող ասել, թե արդյոք կանցլերը նկատի է առել Ամուլսարի հետ կապված խնդիրը,-չեմ կարող ասել, թե ինչ են կոնկրետ քննարկել պարոն վարչապետի հետ, բայց այսօր մեզ իսկապես խիստ անհրաժեշտ է բնապահպանական խնդիրները լուծելը: Ամեն դեպքում ուրախացնող է, որ նման հարց քննարկվել է. Գերմանիան լուրջ փորձ ունի այս ոլորտում»:

Զարգացման քաղաքականության ոլորտում համագործակցության տեսանկյունից Հայաստանի համար Գերմանիան ամենախոշոր դոնոր երկիրներից է։ Ֆինանսական աջակցություն է լինում տարբեր ծրագրերի համար:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում նման աջակցություն ցուցաբերելիս, Գերմանիան պայմաններ չի դնում Հայաստանի առջև, Ազատ Օրդուխանյանը նշեց. «Ճիշտ է, Փաշինյանը նշեց, որ իր առջև նախապայմաններ չի դրվում, բայց ենթադրելի է, որ դրանք կլինեն, հատկապես երբ խոսքը մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանության իրենց մոդելների մասին է, որոնք հիմնականում մեր մոդելի հետ շատ չեն համընկնում: Ենթադրելի է, որ այդպիսի բաներ կլինեն, պայմաններ կդնեն մեր առջև. հենց այնպես ֆինանսական աջակցություն չի լինի, զիջումներ կպահանջեն մեզանից»,- ասաց նա: