Համանախագահ պետությունների դեսպանները հանդիպում են «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ. Արման Աբովյան
Մինչ Հայաստանում հիմնականում զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
«Մինչ Հայաստանում հիմնականում զբաղված ենք ներքաղաքական գզվրտոցով, ղարաբաղյան հակամարտության շուրջ կրկին տեղի են ունենում չափազանց ուշագրավ զարգացումներ։ Ես չեմ վերլուծի ստեղծված իրավիճակը բանակցային գործընթացի շուրջ, քանի որ վերլուծելու նյութ պարզապես չկա ( բացի իշխանության ընդհանուր դեկլարատիվ հայտարարություններից), սակայն նշեմ մի քանի փաստ,որոնք, ըստ իս, կարիք ունեն պարզաբանման, և ոչ միայն մեր ԱԳՆ-ի կողմից, այլ այս պարագայում նաև համանախագահների։
Խնդրում եմ սա չընկալել որպես դավադրությունների տեսության հերթական դրսևորում, նամանավանդ որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձությունները գրեթե միակ «կետն է»,որտեղ ԲՈԼՈՐ հայերը պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։
1-Ժնևում անցավ բանակցությունների բավականին երկար փուլ, սակայն հստակ տեղեկության պակասությունը թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել բանակցությունների ուղղության մասին ինչը իր հերթին առաջացնում է տարատեսակ ասեկոսեներ և մանիպուլյատիվ ստեր։
2- Համանախագահ պետությունների դեսպանները (որոնք հավատարմագրված են Ադրբեջանում) հանդիպում են այսպես կոչված` «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ
։Ճիշտ է, պետք է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության դեսպանն առայժմ նմանատիպ հանդիպում չի ունեցել։
3-Ասվում է, որ քննարկվում են «հումանիտար» նախաձեռնություններ...հստակ,ինչի՞ մասին է խոսքը: Սա պետք է անպայման հստակեցվի։
Կրկին հորդորում եմ իշխանության պատասխանատուներին, բացի ընդհանուր «լավ-լավ» բառերից մաքսիմալ հստակ տեղեկություններ տրամադրել հանրությանը, իհարկե, հաշվի առնելով, դիվանագիտական լռության կանոնները»,- գրել է նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ