«Գոլդեն Փելես»-ը կրկին դրվել է աճուրդի
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը կրկին դրվել է աճուրդի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կայքը, կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների, ներսում առկա շարժական գույքի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին:
Շենք շինությունների մակերեսը կազմում է 19758 քառ. մետր։ Գույքի օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը 1.38 հա է: Գույքի աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 150 մլն 134 հազար 910 դրամ է:
Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:
2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատել էր «Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց, 34/1 հասցեում գտնվող 19 758 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին որոշումը: Առաջին աճուրդը նախատեսվել էր 2019-ի դեկտեմբերին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնման համար հայտ չէր ներկայացվել: Առաջին աճուրդի մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ էր: Եթե աճուրդը չի կայանում, ապա հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվում է ավելի ցածր:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ