«Սա սահմանադրական կարգի տապալում է»․ Արծվիկ Մինասյանը՝ հանրաքվեի մասին
Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն։ Այս մասին այսօր՝ փետրվարրի 14-ին, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Այո, տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն։ Ակնհայտ է, որ քաղաքական իշխանությունն ունենալով մեծամասնություն պառլամենտում, ունենալով հնարավորություն ընդունելու համապատասխան օրենքը կամ փոփոխությունը Սահմանադրության մեջ, ինքը հարցը տեղափոխում ժողովրդի վրա։ Այս հարցի պատասխանը մեր հասարակության անդամներ պետք է ստանան, որ կարողանան ճիշտ կողմնորոշվել։ Քաղաքական իշխանությունը, որ շրջանառության մեջ էր դրել այլ օրենսդրական փաթեթ, հասկացավ, որ թույլ է տալիս հանցագործություն, որ այդ հանցագործությունը կոնկրետ անձնանց դեպքում կոնկրետ պատասխանատվություն չկիրառվեն, սկսվեց շահարկվել ժողովրդի անունը և հանրաքվեի ինստիտուտը բերվեց օրակարգ։ Իրականում քաղաքական իշխանությանը պետք չէ հանրաքվե, հանրհանցագործությունը։ Սա սահմանադրական կարգի տապալում է, չի կարող քաղաքական իշխանությունը ոչնչացնել, յուրացնել դատական իշխանության իրավունքները։ Ուզում եմ հիշեցնել, որ 10-15 տարվա ազատազրկում է սպասվում բոլոր այդ մարդկանց և քանի որ այդ մարդիկ կազմակերպված հանցավոր խմբավորում են դիտարկվելու, շատ ավելի դաժան պատիժ է օրենքով հասնում»,-նշեց նա։
Մինասյանը վստահ է՝ պարզ մանիպուլյացիա է կիրառվում․ «Շահարկվում է միտքը, թե ուզում եմ ժողովուրրդ ձեր կարծիքը իմանալ, բայց ինձ ասում են պետք է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կարծիքն իմանաս։ Սա պարզ մանիպուլյացիա է, որովհետև Սահմանադրական դատարանի լիազորությունը տալ որոշում, արդյոք փոփոխությունը համապատասխանում է Սահմանադորթյան կարևոր սկզբունքներին և նորմերին, քաղաքական իշխանությունը և դրսում կրթություն ստացած պառլամենտի մի շարք անդամներ թույլ են տալիս իրենց իջնել ցածր մակարդակի՝ ասելով, որ տեսեք ժողովուրդ, ձեր իրավունքը վերցրել են ձեր ձեռքից և տվել ՍԴ-ին, աբսուրդ է։ Այսպիսի մեկնաբանությամբ փորձել ժողովրդին տրամադրել, որ դուք պետք է որոշում կայացնեք, ոչ թե ՍԴ-ն կամ Հրայր Թովմասյանը, սա ուղղակի ձեռ առնել է նշանակում։ Սա աննորմալ վիճակ է, որևէ ողջամտություն այստեղ չի կարող աշխատել»։
Այն պնդումներին, թե բարեփոխումներին խանգարում է ՍԴ-ն, նրա խոսքով անհիմն են, քանի որ այսօր որև բարեփոխում սեղանին չկա։
«Այսօր Սփյուռքում մեր հայրենակիցներն ապշած են, որովհետև ոնց կարող է գործադիր իշխանության ղեկավարը դատարանի նկատմամբ այդպիսի հայտարարություններ անել, դատարանը շրջափակի, դատավորի նկատմամբ հարձակում կազմակերպվի, փաստաբանի նկատմամբ փողոցային արդարադատություն պարտադրի։ Մեր սփյուռքահայ բարեկամներն անգամ հասկանակում են, որ քաղաքական իշխանության այդ վարքագիծը տանում է պետականության կորստի»,-ասաց Մինասյանը։


















































Արծվիկ Մինասյանը կառաջադրվի Արմավիրի մարզի տարածքային ցուցակով
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ