Ֆրանսիայի վարչապետ. Լուվրի թանգարանի մոտ զինծառայողի վրա հարձակումը ահաբեկչական ակտ է
Փարիզում՝ Լուվրի թանգարանի մոտ, զինծառայողի վրա հարձակումը ահաբեկչական ակտ է։ Այս մասին փետրվարի 3-ին ասել է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը։ Նր խոսքով՝ հարձակումը ահաբեկչական բնույթ էր կրում, փոխանցում է DW–ն։
Հետաքննությունը վարում է ահաբեկչության դեմ պայքարի քննչական խումբը։ Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ մարդու։ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը հանցագործության վայրից շատ մոտ հեռավորության վրա է եղել։ Քննչական մարմինը պետք է պարզի, թե ձերբակալվածը կապ ունի արդյոք զինծառայողի վրա հարձակված չարագործի հետ։
Հիշեցնենք, որ մաչետեով եւ 2 պայուսակներով տղամարդը թանգարանի մոտ հարձակվել էր զինվորականի վրա՝ բացականչելով «Ալլահ Աքբար»։ Նրան տեղում վնասազերծել էին։ Բացի այդ, ձերբակալվել է եւս մեկ մարդ, որն իրեն կասկածելի էր պահում։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանց պայուսակներում պայթուցիկ չի եղել։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...