«Կուսակցությունների մասին» օրենքով վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը. Ավինյան
Այս պահին արդեն իսկ ընթանում են լայնաֆորմատ քննարկումներ «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ, եւ այդ օրենքով նաեւ վերանայվելու է կուսակցությունների ֆինանսավորման կարգը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Կարծում եմ՝ խորհրդարանական երկրում կուսակցությունների կայացումը կարեւորագույն գործոն է հետագա քաղաքական պրոցեսների համար: Շատ կարեւոր են, որ այս քննարկումները լինեն հնարովրինս ներառական: Կարծում եմ նաեւ, որ անցել են այն ժամանակները, երբ կուսակցական գործունեությունը որեւէ վատ կամ նեգատիվ երեւույթների հետ էր կապվում: Կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով հնարովրինս խթանենք, որ երիտասարդները ունեն ցանկություն եւ շահագրգռվածություն զբաղվել կուսակցական, քաղաքական գործունեությամբ, որովհետեւ քաղաքական կայունության, մեր պետության հմար շատ կարեւոր է, որ ՀՀ-ում կուսակցությունները կայանան, զարգանան եւ շարունակաբար իրենց գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնեն»,-ասաց Ավինյանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ