ՀՀ Ազգային ժողովը մի շարք օրինագծեր է հաստատել
Փետրվարի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստին առաջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Մասնավորապես.
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 106, միաձայն),
«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»` 107, «դեմ»՝ 1, ձեռնպահ`՝ 6),
«Կրթության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 113, միաձայն),
«Տեղական ինքնակառավարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»` 114, միաձայն),
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը («կողմ»` 113, միաձայն):
Բացի այդ, երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները հաստատել են «Զրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը («կողմ»` 110, միաձայն):


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ