Հայաստանի պատգամավորները մտածում են Արցախում «զարտուղի սցենար» կիրառելու մասին
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դեմ է Արցախի հայ բնակչության եւ ադրբեջանցիների հաշտեցման «զարտուղի սցենարի» կիրառմանը։ Նրա խոսքերով՝ հրապարակումներն այն մասին, որ նման միջոցը ապագայում կառաջարկվի կողմերին, հայտնվել է արտասահմանյան մամուլում։
Նա նշեց, որ Հարավսլավիայի պառակտումից եւ դրա հետեւանքով Կոսովոյում պատերազմից հետո, երբ տարածաշրջանի սերբական բնակչությունը ստիպված էր լքել իր տները, տարածաշրջանում եվրոպական հանրության մասնակցությամբ ստեղծվել էին մի տեսակ անկլավներ, որտեղ համատեղ ապրում են սերբերն ու ալբանացիները։ «Նույն մոդելը, ամենայն հավանականությամբ, կառաջարկեն կիրառել նաեւ մեր հանդեպ։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Արցախի որոշ տարածքներում կստեղծվեն գոտիներ, որտեղ համատեղ կապրեն հայերն ու ադրբեջանցիները։ Ես կտրականապես դեմ եմ հանդես գալիս տվյալ «մեթոդաբանությանը», քանի որ դա հաստատ ոչ մի լավ բանի չի բերի, եւ առնվազն նոր լարվածություն կառաջացնի»,- պարզաբանեց Աբովյանը՝ հավելելով, որ ցանկացած նման հարց կարելի կլինի քննարկել միայն Ադրբեջանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու դեպքում։ Ընդ որում, նա արտասահմանյան գործընկերներին առաջարկեց «քանի որ նրանք այդպես մտահոգված են հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակությամբ», նման գոտիներ ստեղծել նաեւ Նախիջեւանում։
Իր հերթին, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հայտարարեց, որ տվյալ տեղեկատվությունը Աբովյանը, ամենայն հավանականությամբ, կարդացել է ոչ թե արտասահմանյան մամուլում, այլ «Շահնազարյանական գրասենյակներում», քանի որ այդ թեզը առաջին անգամ ներկայացվել եւ առաջ էր քաշվել հենց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կողմից։ Դրա հետ մեկտեղ, նա հայտարարեց, որ Արցախի անկախությունը ոչ մի զիջման ենթակա չէ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ