Երեւանի քաղաքապետը՝ Վերմիշյանի կալանավորման մասին. Մեսչյանին ԱԱԾ չեն կանչել
Իմ տեղեկություններով՝ քաղաքապետարանից ոչ մեկին ԱԱԾ չեն կանչել: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ կանչվե՞լ է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Նա շեշտեց, որ խոսքը տարբեր գերատեսչությունների մասին է:
«Յուրաքանչյուր գերատեսչություն պատասխանատու է միայն իր մասով»,- նշեց քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փաստացի տվյալներ էր ստացել այն մասին, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, օգտագործելով պաշտոնական դիրքը, ծառայության շահերին հակառակ եւ ելնելով անձնական շահագրգռությունից, շինարարական աշխատանքներ կատարող անձանց կամ կառուցապատողների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն անձամբ եւ մտերիմ անձի միջոցով կաշառքներ է ստացել փողի կամ իրերի տեսքով՝ փոխարենն ապահովելով անհրաժեշտ որոշումների արագ ընդունումը եւ դրանց կատարումը: Գործում տեղեկություններ կան 5 դրվագի վերաբերյալ, գումարը կազմում է 1 մլն-ից մինչեւ 2,5 մլն դրամ:
Դրանից բացի, Վերմիշյանը 2019 թվականի հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում հանդիպման ժամանակ պայմանավորվել է մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարար» կոչումին ներկայացնելու մասին՝ դրա համար որպես կաշառք ստանալով ԱՄՆ 5 հազար դոլար եւ 2.379.950 դրամ գումարի շինանյութ:
ԱԱԾ քնչական դեպարտամենտի հարուցած քրեական գործի շրջանակում ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք բերման էին ենթարկվել, նրանցից երկուսը, այդ թվում՝ նշված կոմիտեի նախագահը ձերբակալվել էին, ընդ որում կաշառքը ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելիս խոստովանել էր հանցագործության կատարումը:
Դատարանը փետրվարի 10-ին բավարարել էր Վերմիշյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ