Տիգրան Ուրիխանյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Մեծարգո՛ հայրենակիցներ, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ քաղաքականության մեջ եմ, իսկ ԱԺ-ում ՝ երեք գումարումների պատգամավոր: Քաղաքական բարդ, դժվար ու շատ ժամանակ զզվելի իրականությունը բազմիցս առաջ է բերել, կարծես թե, անհաղթահարելի իրավիճակներ, որոնցում ստիպված եմ եղել ճակատագրական որոշումներ կայացնել: Այդ որոշումներից շատերը երբեմն մեկնաբանվել են յուրովի, շահարկվել կամ օգտագործվել են որոշ շրջանակների կողմից, ընկալվել կամ չեն ընկալվել և այլն: Սակայն մեկ բան միշտ հստակ է եղել, այդպես է և այդպես լինելու է: Ո՛չ ոք չի կարող հիշել գոնե մեկ դեպք, որ իմ գործողությունները չբխեն ժողովրդի շահից: Օրենսդրական նախաձեռնություններ, քվեարկություններ, վերահսկողություն, միջազգային հարաբերություններ, քաղաքական դիրքորոշում և այլն: Մի՛շտ, բոլո՛ր դեպքերում, անկախ ճնշումներից, շահագրգռելու փորձերից ու իրավիճակից բոլոր գործողություններս եղել են ժողովրդի օգտին, և դրա վավերագիրը պատմությունն է, իսկ թվային իրականության մեջ պատմության յուրաքանչյուր պահ հասանելի է բոլորին:
Բազմաթիվ իրադարձություններ վերջին տարիների ընթացքում, գոյացնելով մի իրավիճակ, որն անպայման պետք է փոխվեր, ստիպեցին վերջապես կայացնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում: Այդ առիթով կա մի քանի ասելիք՝ դրսևորել եմ բացարձակ ազնվություն, պարկեշտություն և նվիրում տաս տարիների համատեղ աշխատանքի ընթացքում, ուրախ եմ, որ միասնաբար կարողացել ենք բազմաթիվ օգտաբեր գործեր անել ժողովրդի ու երկրի համար, շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին ու խմբակցության իմ ընկերներին միասին անցած փշոտ, բայց հետաքրքիր ճանապարհի համար, վստահ եմ, որ ԲՀԿ խմբակցությունը դեռ մեծ առաքելություն ունի, և միշտ պատրաստ եմ աջակցելու ժողովրդանպաստ բոլոր գործերում, սակայն որպես անկախ պատգամավոր ճանապարհս շարունակելու եմ ուրույն քաղաքական կուրսով՝ ամբողջությամբ ներդնելով հնարավորություններս ժողովրդի առաջ ծառացած առաջնային խնդիրների լուծման ու երկրի զարգացման գործում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»