Դա կառույց էր, որ նախարարության ուղեղն էր. Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները բողոքում են
ԿԳՄՍ նախարարության մոտ այսօր՝ փետրվարի 10–ին, հավաքվել էին Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները, որոնք բողոքում էին ինստիտուտը փակելու կառավարության որոշման դեմ։
Նրանց խոսքով՝ մի քանի ամիս առաջ ինստիտուտը լուծարելուց հետո աշխատակիցները մինչև հիմա գործ չունեն։ Նախարարը 2 անգամ իրենց մոտ՝ ինստիտուտ է գնացել. «Ամեն հանդիպմանն ասվում էր, որ հաջորդ ամիս կբացվի հիմնադրամ, որտեղ կաշխատեն շուրջ 60 արհեստավարժ մասնագետներ, բայց դա էլ չկա։ Մենք այստեղ եկել ենք, որպեսզի վերականգնվի մեր ինստիտուտը, ոչ թե հիմնադրամը։ Դա կառույց էր, որը պետք էր հանրակրթությանը՝ նախարարության ուղեղն էր»։
Նրանց խոսքով՝ իրենց ինդսիտուտը կրթության ողնաշարն է. «Տարբեր երկրներում նման ինստիտուտներ կան, ինչո՞ւ էր պետք փակել, մեզ հետ նման ձեւ վերաբերվել, ոչ մի հիմնավորում չկա»։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին հրավիրեցին ներս. «Հանդիպումը նախարարության գլխավոր քարտուղարի հետ էր՝ Նաիրի Հարությունյանի։ Քննարկեցինք նոր կառույցի ստեղծման ժամկետը, բայց դարձյալ ապարդյուն, քանի որ կրկին չնշվեց ժամկետը եւ թե ինչ ձեւով է մրցույթը լինելու։ Մենք ուզում ենք նախարարի հետ հանդիպել, եւ արդեն գրանցվեցինք դրա համար»։
Ավելի ուշ լրագրողների հետ հանդիպման եկավ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը. «Իրենք տեղյակ են եղել, որ ստեղծվելու է նոր կառույց, այդ կառույցում աշխատակիցներն ընդգրկվելու են մրցութային կարգով եւ, բնականաբար, դա գործընթաց է, որը մեր նախատեսածից մի փոքր ավելի է տեւել, որովհետեւ բավականին բարդ գործընթաց է։ Ժամկետներ ոչ մեկ հստակ չի կարող ասել, մոտավոր մի քանի ամիս առնվազն կտեւի։ Մենք հավասարապես շահագրգիռ ենք, որ այդ մարմինը ստեղծվի, որովհետեւ այն նաեւ մեր աշխատանքներում ահագին օգտակար է»։
Ինստիտուտի աշխատակիցները 300–ն են, սակայն նոր կառույցում կաշխատեն միայն 60–ը։ Հարությունյանի խոսքով՝ մրցութային կարգով միայն լավագույնները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել. «Երաշխիքը մրցույթին մասնակցի գիտելիքն է եւ իր կարողունակությունը։ Նպատակահարմար էլ չէ, որ նոր ստեղծվող մարմնում չլինեն Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցները, այդպիսի մոտեցում չկա, բայց 300 հոգի չի լինելու»։
Նշենք, որ 2019-ի հունիսի 30-ին, կառավարության որոշմամբ, լուծարվել է ինստիտուտը: Նախարարությունից պատճառաբանել էին, որ շահույթ հետապնդող կազմակերպություն է, իսկ դրա փոխարեն պետք է ստեղծվի նոր հիմնարկություն, որը պետք է իրականացներ ԿԱԻ որոշ գործառույթներ: Բողոքի ակցիա իրականացնողները պահանջում են պարզաբանում, թե ինչու մինչ օրս որևէ զարգացում, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»