Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց կյանքի հետ․ Մարուքյան
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների տարեկան հաշվետվություն ներկայացման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մեր երկիրն անդադար այնպիսի օրակարգերի մեջ է, որը կապ չունի այս մարդկանց կյանքի հետ։ Մեկը կարա՞ ասի՝ ինչ կապ ունի հանրաքվեն այս մարդկանց կյանքի հետ։ Պետությունն այս հարցերը հասցեագրո՞ւմ է»,-նշեց նա։
Մարուքյանն ասաց, որ վերջին հարցումների տվյալներով՝ Լուսավոր Հայաստանը ճանաչվել է ամենաշատ մարզային խնդիրները բարձրացնող կուսակցություն։
«Ես, որ անկախ պատգամավոր էի, 5 տարի պայքարում էի, ասում էի՝ ժողովուրդ ջան, Երևանին շատ եք փող տալիս, կյանքի որակն այստեղ շատ բարձր է, եկեք այս փողից մի քիչ տանք մարզերին, կյանքի որակն այնտեղ բարձրացնենք, դրա արդյունքում մարդիկ իրենց գյուղերը չեն լքի, որովհետև ռազմավարական անվտանգության հարց է մարդկանց գյուղերում պահելը, պետությունը դրա մասին պետք է մտածի։ Գյուղերում մեկը ուզում է գնա բժշկի, գալիս է Երևան, ուզում է լավ կրթություն ստանա, գալիս է Երևան, ուզում է ժամանցի գա, էլի գալիս է Երևան, այսինքն կյանքի որակի հետ կապված ծառայություններ գյուղում մարդը չի ստանում, իր եղած երկու կոպեկն էլ բերում այստեղ է ծախսում։ Հետո ասում են՝ հա, փողերը ստեղ ենք հավաքել, դրա համար պետք է հետ տանք։ Որ ասում են՝ մարդը չի աշխատում, պետք է աշխատի և աշխատանքը նրան հանի աղքատությունից, հիմա էս մարդկանց հողների վրա կրակում են, ինքն ուզում է աշխատի, հիմա ոնց պետք է աշխատի։ Պետությունը հիմա պետք է աջակցի այս մարդկանց, որ իրենց շարունակեն այդտեղ ապրել, որ զինվորը կրակի, իմանա, որ էս մարդիկ իր հետևում ապրում են, ոչ 10 տուն ա, այլ 100, հազար տուն»,-ասաց նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»