Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Արծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունում Ալեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմից Ձեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել է Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկեր Փյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի Գունկոն Հանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը Դեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքները

Ոսկե գնդակ-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել էՌուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոններըՁերբակալվել է Վահրամ ՍահակյանըԱրծաթե մեդալ` Աշխարհի գավաթի փուլի Մեծ մրցանակի խաղարկությունումԱլեխանդրո Բալդեն դուրս է մնացել թիմի հիմնական կազմիցՁեր քաղաքական գործիչները հասկանում են, որ աշխարհը փոխվել էՀյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներԱյլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 միլիոն դրամի վարկերՓյունիկի նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Դմիտրի ԳունկոնՀանդիպում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետԴավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրըԴեմոկրատները պատրաստվում են հետաքննել Թրամփի ընտանիքի եկամտաբեր բիզնես գործարքներըԵրևանում Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել. կան զոհերԱվտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամԵմենի խորհրդարանը հաստատել է համընդհանուր զորահավաքի առաջարկըԵրկկողմ հանդիպում Սրբուհի Գալյանի և Ժերալդ Դարմանենի միջև OpenAI-ն չի թողարկի իր նոր՝ GPT-6.1 Astra արհեստական բանականության մոդելըԴատախազությունը պահանջում է Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավարից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամEU4Culture II. Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ԵՄ-ն մեկնարկել են Սևանի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ծրագիրՀայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերըՌիբոկ-ի լողավազանում ջրահեղձ եղած անձը մահացել էԿրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրըՄհեր Գրիգորյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորություններըՍպասվում է անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՖԻՖԱ-ն հերքել է Ինֆանտինոյի դեմ մեղադրանքներըԵՄ-ի և Թուրքիայի միջև մաքսային միության արդիականացումը` անհրաժեշտ քայլՎրաստանի հավաքականը նոր մարզչի գլխավորությամբ ևս չկարողացավ հաղթելՔաղաքականությունը՝ առանց կանանց․ որտե՞ղ են նրանքՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Կառավարության կադրային բանկի» առաջին փուլի արդյունքներԻրանի խորհրդարանը կքննարկի Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու վերաբերյալ օրինագիծըՊահանջել է պայմանագիր կնքել և վճարել դրա դիմաց (տեսանյութ)Սահմանափակվում է Ռուսաստանի վառելիքաէներգետիկ համալիրի վերաբերյալ մի շարք տվյալների տարածումըԵՄ անդամ վեց պետություն պահանջում է կրճատել Միության ծախսերը. Financial TimesՓարիզի նորաձևության շաբաթը սկսվել է անակնկալ ելույթովՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում երկրորդն էCOP17-ին ընդառաջ, ֆրանսիական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են ՀայաստանՌուբիոն հիշեցրել է, որ Իրանը բացահայտ կերպով սպառնացել էԴա ճիշտ չէ. ես նրանց ոչինչ չեմ առաջարկել. ԹրամփՄեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնըԿարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից էՀանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածքՀայաստանը հաստատակամ է՝ լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըԼոռու մարզում առողջության համընդհանուր ապահովագրության արդյունքները. մարզպետի հաշվետվությունը (տեսանյութ)Իսպանիայում տնից վտարված 87-ամյա կինը կկարողանա վերադառնալ իր բնակարանԿապանի հետիոտնային կամուրջները զարդարվել են կենդանիների բրոնզե քանդակներով (ֆոտոշարք)Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Մշակույթ

Հին Երևանի «Սուրբ Նիկոլայ» տաճարի կառուցման ու ավերման պատմությունը

Նախորդ դարում մենք մի քանի տասնամյակ շարունակ երազեցինք անկախության մասին, սակայն այն ստանալուց հետո միայն հասկացանք, թե որքան դժվար է պահպանել այն։ Մեր օրերում ոմանք ուրախ են, որ չեն ապրել խորհրդային ժամանակաշրջանում, չեն տեսել աքսորն ու գնդակահարությունները, չեն տեսել սովի ու համաճարակի մատնված Երևանը։ Այդ տարիների մի շարք գաղտնի էջերը կամ բացահայտված են մասամբ, կամ էլ մնում են առեղծված։

Քչերին է հայտնի, որ Օպերայի տարածքում եղել է մատուռ, իսկ Մոսկվա կինոթատրոնի տեղում՝ եկեղեցի։ Այս ամենի մասին լսող մարդկանց մեջ միգուցե լինեն նաև մի շարք խենթեր, ովքեր կուզեին ապրել նախորդ դարում ու տեսնել Երևանի մի շարք ճարտարապետական գոհարներ, որոնցից այժմ մնացել են միայն մի քանի լուսանկարներ ու արխիվային նյութեր։ Նախորդ դարասկզբի Երևան քաղաքի զարդն էր «Սուրբ Նիկոլայ» մայր տաճարը, որ գտնվում էր ներկայիս Ստեփան Շահումյանի արձանի տեղում։

Տաճարի նախագիծը ներկայացվում է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 3-րդի օրոք՝ 1891 թվականին։ Այդ շրջանում խնդիր է դրվում, որպեսզի Երևանի բերդի տարածքում կառուցվի ռուսական եկեղեցի։ Նախագիծը հաստատվում է, սակայն, Նիկոլայ 2-րդի օրոք՝ 1894 թվականին, և սկսվում են շինարարական աշխատանքները։ Տաճարի շինարարությունը սկսվել է Վ.Միրոևի կողմից, իսկ ավարտվել է Ի.Կիտկինի կողմից: Տաճարում այնուհետև կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցու կառուցման աշխատանքներն ավարտվում են, և այն բացվում է 1900 թվականին։

Արխիվները նշում են, որ այս տաճարի ճարտարապետության առանձնահատկությունը ռուսական եկեղեցական ճարտարապետական արվեստի և հայկական եկեղեցաշինության արվեստի ձևերի սինթեզում է: Բացի այդ, շինարարները հաշվի են առել այն փաստը, որ տաճարը կառուցվում է սեյսմակայուն վայրում: Տաճարը կառուցվել է հայկական սև և վարդագույն տուֆով, որն առավել գեղեցիկ տեսք էր տալիս եկեղեցուն։ Եկեղեցին ունեցել է գեղեցիկ գմբեթներ, որոնց գագաթներին դրված էին ռուսական ոսկեզօծ խաչեր։ Եկեղեցին հարուստ է եղել նաև որմնանկարներով, որոնք նկարել են հայ և ռուս նկարիչները։ Հետաքրքրական է, որ այդ շրջանում Երևանում կառուցված և արդեն իսկ գործող եկեղեցիները շատ հարուստ են եղել որմնանկարներով։ Այստեղ պետք է հիշել Մոսկվա կինոթատրոնի տեղում եղած «Պողոս-Պետրոս» եկեղեցին, որոնց որմնանկարների մասին կան մի շարք հիշատակություններ։ Եկեղեցին նախատեսված էր ոչ միայն ռուսների, այլև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների համար։

Ռուսական տաճարի տարածքը նույնպես գեղեցիկ է եղել։ Այն ունեցել է ցանկապատ, ինչպես նաև տաճարի շուրջբոլորը ծառեր են եղել, գեղեցիկ այգի ու պարտեզ։ Թերևս, այս ամենի մասին վստահաբար կարող ենք ասել այն սակավ լուսանկարներից, որոնք պահպանվել են։ Լուսանկարներում հստակ երևում է տաճարի շքեղ ճարտարապետությունն ու նրա շրջակա գեղեցկությունը։ Բացի այդ, այն գտնվում էր քաղաքի ամենաակտիվ ու բանուկ հատվածում։ Այն կարծես կապող օղակ լիներ Հին Երևանի բանուկ հատվածների։ Ցավալիորեն պիտի նշենք, որ տաճարի մասին շատ տեղեկություններ չկան պահպանված։ Սակայն բավական է տեսնել հրաշքով պահպանված մի քանի լուսանկարները, ու արդեն իսկ պարզ կդառնա, թե քաղաքն ինչ զարդ կորցրեց։

Սակայն եկեղեցին երկար կյանք չունեցավ, քանի որ բոլշևիկները գիտեին, թե ինչպես կարելի էր քանդել եկեղեցիները։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հավատարիմ հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։ Տրամաբանական էր նաև այն, որ Լենինին հաջորդած կառավարիչները նույնպես հետևելու էին իրենց մեծ հոր գաղափարներին։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև քրիստոնյա Հայաստանի վրա։

ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ, ու կարճ ժամանակ հետո բոլշևիկները քանդեցին եկեղեցիներն ու դրանց տեղում կառուցեցին մշակութային կենտրոններ և այլ շինություններ։ Կարևորն այն էր, որ աթեիստական թերթերում մեծ հպարտությամբ էր գրվում, որ այսինչ վայրում քանդվեց հերթական եկեղեցին։ Կան պահպանված մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչ խանդավառությամբ էին քանդում եկեղեցիները։ 1931 թվականին ոչնչացվեց նաև «Սուրբ Նիկոլայ» տաճարը։ Տաճարի տեղում վեր խոյացավ Ստեփան Շահումյանի արձանը։

Տարիներ առաջ Երևանում կառուցվեց ռուսական ուղղափառ «Սուրբ խաչ» եկեղեցին, որի բացումն ու օծումը տեղի ունեցավ 2017 թվականին։ Պետք է նշել, որ այդ եկեղեցին մասամբ նմանություններ ունի իրենից գրեթե 100 տարի առաջ քանդված «Սուրբ Նիկոլայ» տաճարի հետ։ Եվ սակայն ոչ ոք չգիտի, թե մեզանից տարիներ ու տասնամյակներ անց ի՞նչ կկատարվի աշխարհում, ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան տարածաշրջանում ու մեր մայրաքաղաքում։ Միգուցե մեկ դար հետո մեր հաջորդները խոսեն «Սուրբ խաչ» եկեղեցու մասին ու նշեն, որ ժամանակին կար այդպիսի եկեղեցի։ Այս զրույցը միգուցե հիմա միֆ է թվում և ծիծաղելի, սակայն սրանից 30-40 տարի առաջ էլ միֆ ու անիրական էր թվում, որ ինչ-որ մի օր կքանդվի Սովետական Միությունը։ Մարդիկ չէին հավատում։ Մարդիկ անգամ չէին երազում այդ ամենի մասին, քանի որ այն անիրական էր թվում։ Սակայն ժամանակներն ու սլաքները առաջ շարժվեցին և փլուզվեց 20-րդ դարի հավիտենական թվացող կայսրությունը` Սովետական Միությունը։

Զ. ՇՈՒՇԵՑԻ

168.am