Ես անձնապես ափսոսում եմ, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առաքելությունը չի շարունակվելու
ԵԱՀԿ-ն կոնսենսուսով է աշխատում և մատով ցույց չի տալիս նրան, ով կոնսենսուսը խախտել է, այսինքն՝ ոչ մեկին չի մեղադրում. Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինչու գնահատական չհնչեց Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանն ուղղված ջանքերի վերաբերյալ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության կողմից, պատասխանեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Ես, իհարկե, անձնապես ափսոսում եմ, որ առաքելությունը չի շարունակվելու, եւ կարող եմ ասել, որ պետք է փորձենք գտնել ճանապարհներ շարունակելու այն գործողությունները, որոնք իրականացվել են այստեղ»,- ասաց նա:
Լամբերտո Զանիերը նշեց, որ չի կարող ասել, թե կոնկրետ որ ծրագրերը Հայաստանում կշարունակեն իրագործել: Նշեց, որ դեռ ուսումնասիրման և քննարկման կարիք կա:
Հիշեցնենք, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին:
Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո կառույցի երևանյան գրասենյակը Հարավային Կովկասում միակ լիարժեք ներկայությունն էր համարվում, սակայն Ադրբեջանը, կիրառելով վետոյի իր իրավունքը, արգելանք սահմանեց Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության ժամկետի երկարաձգման համար:
Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը, նշել է, որ այն ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ-ի դեմ:


















































Ադրբեջանը ստորացրեց ԵԱՀԿ-ին. երեւանյան գրասենյակը փակվում է
Ադրբեջանն ամեն ինչ անում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը փակելու համար.ԱՄՆ-ը մտահոգ է
Լավորվը ԵԱՀԿ նախագահից ԼՂ հարցում ակնկալիքներ ունի
Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս