Արարատ Միրզոյանի եւ ԵԱՀԿ ու ԵԽ երկրների դեսպանների հանդիպումը սառն է եղել. ոչ մի դրական մեսիջ չեն հղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահի եւ ԵԱՀԿ ու ԵԽ անդամ երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։
Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որեւէ դրական արձագանք կորզել նրանցից, այդուհանդերձ, վերջիններս բավականին զուսպ են եղել եւ գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։
Ըստ տեղեկությունների, նաեւ այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները եւ շրջանցել ՍԴ եւ ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ