Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված է Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ «Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի «Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարում Բոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ Մխիթարյան Հասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել Օբամա Դա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն Թրամփ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջան

Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված էՖուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբՄյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունիՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում էՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. ՆախարարԵս չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ. Բրուքլին ԲեքհեմՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարումԲոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ ՄխիթարյանՀասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել ՕբամաՁմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր ՀովհաննիսյանՈւնեցել ենք դեպք, երբ ատեստավորման ժամանակ կինը փորձել էր ամուսնու փոխարեն լրացնել. Ժաննա ԱնդրեասյանՈւկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնումՀայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր ԳրիգորյանԱրփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվիՀայաստանը 15 տարով 150 մլն դոլարի վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար. Տոկոսը՝ 4.66

Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ է. Փաստաբանների պալատի խորհուրդ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, ի դեմս Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Հրանտ Անանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի և Կարեն Սարդարյանի,

2020 թվականի փետրվարի 6-ին ուսումնասիրելով մի խումբ պատգամավորների կող­մից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒ­ԹՅՈՒՆ» վերնագրով նախագիծը (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություն), ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրա­կան օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահ­մանադրական օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» և «Սահմանա­դրական դատարանի մասին» սահմա­նադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ նախագծերի փաթեթ), պարզել է`

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող 213-րդ հոդվածը, որով նախատեսված է, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի (այսուհետ՝ ՍԴ) նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Սահմանադրության փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Նախագծերի փաթեթով նախատեսված փոփոխություններով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ընթացակարգերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանադրության փոփոխությունների նա­խագծի՝ Սահմանադրական դատարան նախապես ներկայացումը և Սահմանադրական դատա­րանի կողմից դրական եզրակացություն ստանալու, ինչպես նաև սահմանադրական փոփոխու­թյունները Հանրապետության նախագահին ուղարկելու պարտադիր պահանջները հանվում են:

Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հայտնում է հետևյալը՝

Իրավական պետության կայացման գործում իր առանցքային նշանակությունն ունի իրավունքի գերակայության ու իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որոնք իրենց ամրագրումն են ստացել Սահմանադրության 1-ին և 4-րդ հոդվածներում: Իշխանության ճյուղերի հավասարակշռումը բացառապես իրականացվում է Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում, ընթացակարգերով և կառուցակարգերով, և որևէ այլ եղանակով այլ ճյուղի գործունեությանը միջամտելը հակասահմանադրական է և ապօրինի:

ԱԺ մի շարք պատգամավորների կողմից Սահմանադրության փոփոխությունների նախա­ձեռնումը, որով նախատեսվում է օրենսդիր իշխանության կողմից դատական (սահմանադրա­կան արդարադատություն իրականացնող) իշխանության ներկայացուցիչների լիազորություն­ների դադարեցումը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման փորձ:

Բացի այդ, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների այսկերպ դադարեցումը կարող է կաթվածահար անել սահմանադրական արդարադատության իրականացմանը:

Ավելին, Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն ուղղակիորեն հակասում է նաև Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերին, որոնք սպառիչ թվարկում են դատավորների լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերը, որոնց շարքում չի նախատեսվում ԱԺ-ի կողմից օրենք ընդունելով լիազորությունների դադարեցման հնարավորությունը:

Նման փոփոխության կյանքի կոչումն ինքնին կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության իրավական անվտանգությունը և կարող է ոչ միայն հանգեցնել իրավական փակուղու, այլ նաև խրթին իրավական վեճ առաջացնել սահմանադրական մարմինների միջև, մի պարզ պատճառով, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոփոխելով, միևնույն է Սահմանադրական դատարանի դատավորների (նախկին անդամների) լիազորությունը չի դադարում նախ, քանի որ 213-րդ հոդվածն արդեն իրեն սպառել է կատարմամբ (անդամները շարունակում են պաշտոնավարել իրենց նախկին պաշտոնավարման ողջ ժամկետում), ինչպես նաև քանի որ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների՝ ԱԺ կողմից դադարեցման լիազորություն Սահմանադրությամբ նախատեսված չէ, և չի էլ կարող նախատեսվել, քանի որ այն ուղղակիորեն կհակասի Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին:

Նման իրավական վեճի միակ լուծողը համաձայն Սահմանադրության, հանդիսանում է Սահմանադրական դատարանը, և կրկին առաջանալու է վեճ, թե արդյո՞ք որ կազմով պետք է Սահմանադրական դատարանը որոշում ընդունի նշված հարցի առնչությամբ:

Այս նախաձեռնության հաջողումը (նախագծերի ընդունումը) կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության անկախությունը, քանի որ Սահմանադրության մեկ այլ անցումային դրույթ նախատեսող 215-րդ հոդվածով նախատես­ված է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ընդհանուր իրավա­սության դատարանների բոլոր դատավորների պաշտոնավարման շարունակականությունը, որը ոչ մի կերպ ապահովագրված չէ ԱԺ կողմից հետագայում փոփոխության ենթարկելուց:

Սահմանադրության այս փոփոխությունն ինքնին խնդրահարույց է նաև այն պատճառով, որ փոփոխություն է նախատեսված Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացող հոդվածում, որն իր առաքելությունն արդեն իսկ կատարել է և իրեն ամբողջությամբ սպառել է, և դրա փոփոխությունն ինքնին որևէ հետևանք չի կարող առաջացնել: Ի հավելումն նշվածի, զուտ տեխնիկական առումով Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխությունը բովանդակային առումով Սահմանադրության 7-րդ գլխի փոփոխություն է հանդիսանում, ինչը Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կարող է կատարվել միայն հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերվում է նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ շրջանցելով Սահմանադրական դատարանին, ապա նախագծերի այս փաթեթը հակասում է Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետին և 169-րդ հոդվածի 2-րդ մասին: Այս նորմերով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատաս­խանությունը Սահմանադրությանը: Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահման­ված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով:

Նշված դրույթների իրավական վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱԺ-ն ոչ մի կերպ չի կարող ունենալ հայեցողական լիազորություն Սահմանադրական դատարան դիմելու հարցում, իսկ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով չի կարող վերացվել Սահմանադրությամբ ՍԴ-ին տրված լիազորությունը:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Վերոգրյալը հաշվի առնելով, ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում՝

Ազգային ժողովի պատգամավորներին՝ հետ կանգնել այն նախաձեռնությունից, որը կարող է ոտնահարել դատական իշխանության անկախությունը, իշխա­նությունների բաժանման և հավասարակշռման, իրավունքի գերակայության սկզբունք­ները:
Հանրապետության նախագահին՝ իրականացնել Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը:
Միևնույն ժամանակ Փաստաբանների պալատի խորհուրդը կոչ է անում Ազգային ժողովի պատգամավորներին, կառավարությանը և քաղաքական ուժերին, կենտրոնանալ դատաիրավական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու վրա, ներառյալ՝ վերացնել փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտները, ապահովել ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը, դատարանների նկատմամբ վստահության հետագա բարձրացումը, դատավորների և դատական գործընթացների մասնակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, իրավապահ համակարգի խորքային բարեփոխումները, բավականին երկար ժամանակ արդեն իսկ քննարկվող նախագծերի վերջնականացումը և ընդունումը, կիրարկել Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների կատարման մոնիտորինգի արդյունավետ համակարգը և այլն:

Փաստաբանների պալատն իր պատրաստակամությունն է հայտնում նշված իրական բարեփոխումների իրականացման հարցում սերտ համագործակցել պետական մարմինների հետ տարբեր ձևաչափերով, դուրս հանել առօրյա գործունեության շրջանակներում առաջ եկող խնդիրները և ձգտել դրանց լուծմանը՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեք հանդիսացող Մարդու՝ իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը: