Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը (ուղիղ)
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը։
Այն բանից հետո, երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջին ընթերցմամբ չընդունվեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դիմեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
«Համաձայն Սահմանադրության 202 հոդվածի երրորդ մասի․ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդի որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի և խնդրում եմ ԱԺ նախագահին թույլ տալ ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը հանրաքվեի ներկայացնելու Աժ որոշման նախագիծը ներկայացնել այն նախաձեռնողի կողմից»։
Ելույթով հանդես եկավ զեկուցող Վահագն Հովակիմյանը․
«Ես առաջարկում եմ քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծը։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետով ՀՀ ԱԺ-ն որոշում է ՀՀ սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի։ Որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից»։
Հարցը քվերակության դնելուց առաջ «Բարգավաճ Հայաստանը» 20 րոպե ընդմիջում խնդրեց։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների փաթեթը այսօր՝ փետրվարի 6–ին հրավիրված արտահերթ նիստում չընդունվեց։
Նախագծին կողմ քվեարկեց 0, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 87 պատգամավոր։
«Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեցին նախագծին, «Իմ քայլը»՝ ձեռնպահ։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ։
Նշենք, որ քվեարկությունից առաջ արտահերթ նիստում ծավալուն ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»