Վանեցյանը Փաշինյանին պարտք չի եղել, առավել եւս հիմա պարտք չէ
«Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև եղել են տարաձայնություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ իմ հրաժարականի տեքստում: Տարաձայնությունները հիմնականում եղել են քաղաքացու, հասարակության և պետության ընկալումների մեջ: Մեր տարաձայնությունները եղել են առհասարակ կյանքի ընկալման և վերաբերմունքի մեջ: Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ և առավել ևս հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ: Ես կատարել եմ իմ աշխատանքը, արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի հեղափոխության ժամանակ մեր հասարակությանը տված խոստումներն իրականան: Բարոյական չէր լինի, եթե կոմֆորմիզմից ելնելով՝ շարունակեի զբաղեցնել իմ պաշտոնը և չբարձրաձայնեի վտանգների մասին»,-տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե նա հեղափոխության արդյունքում է հանրային լայն ճանաչում ձեռք բերել, Վանեցյանն արձագանքեց, որ իր աշխատանքը վերջին 20 տարիներին հանրային գործունեություն չի ենթադրել և դա է պատճառը, որ հանրային ճանաչում չի ունեցել:
«Նիկոլ Փաշինյանից բացի, իշխանության եկած մարդկանց 98 տոկոսը հանրային ճանաչում չի ունեցել: Իշխանության գալուց հետո յուրքանչուրն իր աշխատանքով կարողացավ իր տեղն ու դերը զբաղեցնել հասարակության մեջ: Բոլորդ ականաես եք, թե ինչ հանրային մեծ վստահություն է ձեռք բերել Ազգային անվտնագության ծառայությունը, հասարակության կողմից ինչ վերաբերմունքի եմ արժանացել ես՝ որպես ԱԱԾ տնօրեն»,-հավելեց նա:
Հարցին՝ հրաժարականից հետո ափսոսանքի զգացում ունեցե՞լ է ԱԱԾ նախկին տնօրենը, պատասխանեց. «Ոչ, չեմ ափսոսում հրաժարականի համար, ես ափսոսում եմ, որ մենք չեն կարողացել արդարացնել այն բազմահազարանոց մարդկանց հույսերը, քաղաքացիների սպասումները: Ընդհակառակը, եղել են շատ մեծ հիասթափություններ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»