Վերաքննիչ դատարանը բավարարեց դատախազության միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի գործով
Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց դատախազության բողոքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:
Որոշումը հրապարակվել է փետրվարի 6-ի առավոտյան: Այն կարող է բողոքարկվել 15-օրյա ժամկետում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չեղարկեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Փաստաբաններին մերժել են 2008 թվականի մարտի 1-ի գործով նյութերի ամբողջական ծավալով տրամադրման հարցում: Տեղի ունեցավ նաև փոքրիկ շփոթություն. դատավորը որոշումը հրապարակ էր հետին տարեթվով՝ նշելով 2019 թվականի փետրվարի 6-ը: Երբ նրան ասացին այդ մասին, դատավորը բանավոր կերպով ուղղեց սխալը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերի` պաշտպանությանը տրամադրելու որոշման կապակցությամբ: Դատախազությունը կարծում է, որ նյութերի հրապարակումը կամ անգամ փաստաբանների ծանոթությունը դրանց կարող է վնաս հասցնել այլոց շահերին:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահի և մյուսների դեմ գործի` առանձին վարույթների մեջ առնված մասի նյութերն ընտրվել են կամայականորեն՝ բացառապես նպատակ ունենալով հաստատել մեղադրանքը: Փաստաբանները կարծում են, որ գործում կարող են լինել նյութեր, որոնք բխում են իրենց պաշտպանյալի շահերից, նյութերին ծանոթանալը կարող է իրականացվել չհրապարակման մասին ստորագրությամբ, իսկ եթե փաստաբանները գտնեն, որ դրանք անհրաժեշտ է քննել դատարանում, ապա` դռնփակ նիստի պայմաններում: Մեղադրող կողմի փաստարկներին առ այն, որ օրենքն արգելում է քննության փուլում գտնվող գործի նյութերի հրապարակումը, փաստաբանները հակադարձում են նրանով, որ իրենք խնդրում են նյութերն այն հատվածից, որի քննությունն արդեն ավարտվել է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»