ՇՏԱՊ.Օտարերկրյա դեսպաններն այցելել են ԱԺ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ԱԺ են այցելել մեր երկրում ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները եւ հանդիպում են ԱԺ նախագահի հետ։
Ըստ որոշ տեղեկությունների՝ այս հրատապ հանդիպման պատճառը վաղը հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված օրինագծերն են, որոնք մասնագետների գնահատմամբ հակասահմանադրական են։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ օրակարգում ընդգրկված են իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն է, որով նախատեսվում է շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացություն ստանալու համար ՍԴ ուղարկելու պարտադիր պահանջը եւ այսօր «Իմ քայլը » խմբակցության 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը , որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ իշխանափոխությունը։
Ընդ որում՝ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել մեկ օրում՝ այն ընդունելով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ՝ առանց որեւէ հանրային եւ մասնագիտական քննարկման։
Աղբյուր` Փաստինֆո


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»