ՍԴ դատավորի եղբայրը՝ առանձին ինստիտուտ
Օրերս մամուլով տեղեկատվություն տարածվեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «բարեկամաբար» հորդորել է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանին դիմում գրել եւ օգտվել վաղաժամ կենսաթոշակի օրենքից՝ խոստանալով Թոխյանի տղաներին լավ աշխատավարձով պաշտոնների տեղավորել:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Արարատ Միրզոյան-Ֆելիքս Թոխյան հանդիպման միջնորդի դերը կատարել է Ֆելիքս Թոխյանի հարազատ եղբայրը՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը։
Այս տեղեկատվությունը շատ նման է Վիկիլիքսի չճշտված հրապարակմանը, որի հիման վրա հարուցվեց քրեկան գործ, համաձայն որի 2008թ. Արմեն Գեւորգյանը, իբր ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, որի միջոցով փոխանցել է, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:
Համաձայնեք, որ ձեռագիրը նույնն է։ Հետեւաբար, կարծում ենք, որ իրավապահ մարմինները չպետք է անտեսեն այս հրապարակումը, պետք է պարզեն, ճշտեն ՍԴ դատավորի նկատմամբ օրենսդրի հնարավոր ազդեցության հանգամանքը, որքան էլ որ այն ներկայացվի որպես «բարեկամաբար» հորդոր՝ տղաներին աշխատանքի տեղավորելու դիմաց։ Դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում։ Ակնհայտ է, որ եթե մի դեպքում նմանատիպ հրապարակումը բավարար է համարվել վարույթ հարուցելու համար, այս դեպքում եւս այն պետք է իրավապահների համար քննության նյութ դառնա։
Եթե այս հրապարակումը հաստատվի, ապա սա կլինի օրենսդրի ուղղակի միջամտություն դատական իշխանությանը, Սահմանադրությամբ նախատեսված իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքի խախտում։
Եւ ի վերջո պետք է հասկանալ՝ ՍԴ դատավորի եղբայրն առանձին ինստիտուտ է, թե՝ առանձին գործոն։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»