Լուսավոր Հայաստանն ու ԲՀԿ-ն չեն աջակցի 37 իմքայլականի հակապետական օրինագծերին
ԱԺ խորհրդի նիստում մենք դեմ ենք քվեարկել բոլոր նախագծերին, նաեւ արտահերթ նիստ հրավիրելուն, այդ նիստը հատուկ ռեժիմով անցկացնելուն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել են «Իմ քայլի» երկու նախագծերը. եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ «Իմ քայլի» 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:
«Բոլոր նախագծերն ունեն քաղաքական բնույթ: Ինչ վերաբերում է դրանց իրավականությանն ու սահմանադրականությանը, դրա մասին դեմ կխոսենք: Ամեն դեպքում հրատապ, առանց միջազգային փորձաքննության, առանց ՀՀ պարտավորությունները ստուգելու, առերեւույթ հակասահմանադրական նախագծեր են շրջանառված: Դրան բացատրություն տրվեց, որ սա քաղաքական որոշում է»,-ասաց Մարուքյանը:
Դիտարկմանը, որ 37 համահեղինակ պատգամավորների շարքում չկան պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մի քանի իրավաբաններ, Մարուքյանն ասաց. «ճիշտ եք նկատել: Ես նկատեցի, որ ստորագրողների մեջ չկան «Իմ քայլը» դաինքի իրավաբան մասնագետ պատգամավորները: Կամ նրանք նպատակային չեն ստորագրել, բայց վերջում պետք է քվեարկեն ի վերջո, կամ ինչ-որ միտում կա»:
Նա նշեց, որ բացառում է, որ իրենք կողմ քվեարկեն այդ նախագծին:
Մարուքյանը տեղեկացրեց, որ այս նախագծերը հատուկ ընթացակարգով են քննարկվում, առանց պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու միանգամից ԱԺ նիստում են քննարկվելու:
«Սա սահմանադրական փոփոխությունների նախագիծ է, հանրաքվե է լինելու»,-ասաց նա:
Մարուքյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի նիստում «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ ներկայացուցիչները դեմ են քվեարկել արտահերթ նիստ հրավիրելուն:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»