Արցախի հասարակությունը երբեք պառակտված չի եղել (տեսանյութ)
Արցախի հասարակությունը, նույնիսկ եթե ընտրություններում լուրջ քաղաքական պայքար է եղել, երբեք պառակտված, տարանջատված չի եղել, հիմա Փաշինյանը քլունգն առած քանդում է Արցախի այդ միասնությունը, դրա վտանգները շատ խորն են: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ եթե Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնի որևէ անձնավորություն, որը հլու հնազանդ Փաշինյանի կամակատարն է լինելու, և ուղղակիորեն պաշտպանելու է այն բոլոր ճակատագրական սխալները, որն անում է Հայաստանի իշխանությունը և կառավարության ղեկավարը, ապա վտանգները ավելի շատ են լինելու:
«Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Արցախի ու Հայաստանի դիրքորոշումները թե՛ բանակցային գործընթացի, թե՛ ընդհանարապես հակամարտության կարգավորման հարցում նույնական են: Այդ դեպքում առաջանում է խիստ հակասություն, եթե նույնական են, ապա ինչո՞ւ ես ուզում Արցախի ներկայացուցիչներին տանել բանակցային սեղան: Սա հարվածներից մեկն է, որը հասցվում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով՝ եթե դա տեղի ունեցավ, ապա Արցախում իշխանության եկած նախագահը շարունակելու է անել այս ամենը՝ ինքնամեկուսացնելու է Արցախը բանակցային բոլոր գործընթացներից: «Շատ հավանական եմ համարում, որ Արցախի Հանրապետության նախագահի և այսպես ասած Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի միջև սկսվեն ուղղակի պաշտոնական շփումներ, որովհետև ամեն ինչ գնում է դրան»,- շեշտեց նա:
Վերջինս ընդգծեց, որ փորձ է արվում Արցախում ստեղծել այն վիճակը, որ կար Հայաստանում 2018թ. ապրիլին, կամ դրանից հետո: «Հայաստանի իշխանությունը նպատակաուղղված տարանջատում է մտցնում Արցախի հասարակության մեջ, սա Փաշինյանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է, և քանի որ այս իշխանությունը նոր Հայաստան ասելով՝ բերում է նաև նոր «բարոյականություն», դա «իրենց բարոյականությունն է» և այդ ամենը փորձ է արվում ներմուծել նաև Արցախ»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»