«Պատերազմ» միջազգային կառույցների՞ն. «Իմ քայլում» շփոթված ու այլայլված են եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ, ժամը 16։00-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։ Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ հրավիրել այսօր։
Պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է պատճառը, Միրզոյանը որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մեզ ասացին, որ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում եւ «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։
Թեպետ, հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ