Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն են ներկայացրել: Միջնորդագիրը ներկայացրել են փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Արամ Օրբելյանը:
Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ նմանատիպ բովանդակության միջնորդություններ նախկինում արդեն ներկայացվել են. սա ավելի լրացված տարբերակն է:
Սկսելով ելույթը` փաստաբանը շնորհակալություն հայտնեց դատավորին պատժամիջոցների կիրառման համար, որպեսզի հասարակությունը չունենա այն կեղծ տպավորությունը, որ օբյեկտիվ գործընթաց է ընթանում: Ըստ փաստաբանի` Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասում է նախկինում ընդունված իրավական ակտերին: Խոսքը «յոթի գործի» մասին է: Նա հիշեցրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների յոթ մասնակիցների քրեական հետապնդումը դադարեցվել է 300.1-րդ հոդվածի համաձայն: Փաստաբանը բավականին մանրամասն թվարկեց քրեական գործում նկարագրված մարտի 1-ի իրադարձությունները և դրան հաջորդած ժամանակահատվածը` անկարգությունները, ոստիկանությանը ցուցաբերված զինված դիմադրությունը, անկարգությունների մասնակիցների կողմից սառը զենքի և «Մոլոտովի կոկտեյլների » օգտագործումը:
«Սա դատական ակտ է, որը օրինական ուժի մեջ է»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ այն, ինչ ներկայացվել է այս դատարանում, հակասում էր նկարագրվածին: Նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում, գործերը պետք է վերանայվեն, իսկ այստեղ ներկայացված մեղադրանքը հակասում է պրակտիկային: «Այսինքն, խոսքն այն մասին է, որ որոշ փաստերի հաստատվել են: Օրինակ, այն, որ բողոքի ակցիաների մասնակիցների մեջ կային զինված անձինք, և դա հակասում է «խաղաղ ակցիաները» ցրելու մասին պնդումներին : Եթե 10 տարի անց «պարզվել է», որ փաստերը սխալ են եղել, դատախազությունը պետք է գնա այդ գործերի վերանայման ճանապարհով»,- հիշեցրեց փաստաբանը: Խոսելով անմեղության կանխավարկածի մասին` փաստաբանը նշեց, որ այս նորմը ամբաստանյալների նկատմամբ պարբերական խախտվել է. գույքի բռնագրավման մասին չհիմնավորված որոշումներ են կիրառվել:
Միևնույն ժամանակ, պաշտպանական կողմին գործի ոչ բոլոր նյութերն են տրամադրվում, այլ միայն` «մեղավորությունը հաստատողները», ըստ նույն քննիչի բնութագրության: «Հետաքննությունը անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում կասկածի տակ է դնում քննության օբյեկտիվությունը»,- շեշտեց փաստաբանը: Անմեղության կանխավարկածի խախտման փաստերի թվում փաստաբանը նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունները:
Շարունակելով գործընկերոջ ելույթը` փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ Խաչատրյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, հայտարարություններ է անում և չի հեռացվել գործից: Նա օրինակ բերեց լիտվական փորձից, երբ ՄԻԵԴ-ը, պաշտոնատար անձանց նման հայտարարությունների պատճառով, անմեղության կանխավարկածի խախտում էր արձանագրել: Այս դեպքում անմեղության կանխավարկածի խախտումը բավարար հիմք է գործը կարճելու համար, նշեց Օրբելյանը:
Ըստ Հովհաննես Խուդոյանի` հետաքննությունն այսպիսի մոտեցմամբ է ընթանում սկզբից մինչև վերջ` փորձելով ապացուցել իր դիրքորոշումը մեղքի վերաբերյալ, մեղքի ապացույցներ որոնելով, այլ ոչ թե` փորձելով բացահայտել բոլոր հանգամանքները: Օրինակ, հակասական ցուցմունքների առկայության դեպքում առերեսումներ չանցկացնել, այլ ներկայացնել միայն մեղադրական բնույթի ցուցմունքները:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ