Մակունցը մեղավոր չէ, այլ մեղավոր փնտրեք
Հայաստանի Ազգային ժողովում ամենամեծաքանակ խմբակցության՝ «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը հերթական դարակազմիկ, ցնցող, զարմանահրաշ հայտարարությունն է արել: Այս անգամ նա ասել է. «ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջեւ պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջեւ այդ պահանջը դնում են, եւ մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել»։
Ստացվում է, որ Լիլիթ Մակունցը կամ չի կարդացել ԵԽԽՎ հայաստանյան հարցերով համազեկուցողների ՍԴ-ի վերաբերյալ արած հայտարարությունը կամ չի ընկալում, թե ինչ է ԵԽԽՎ-ն եւ ինչ նշանակություն ունի այդ հեղինակավոր կազմակերպության հայտարարությունը:
Լիլիթ Մակունցի այս հայտարարությունից հետո շատերը սկսեցին արտահայտել իրենց զարմանքը, քննադատել նրան, բայց եկեք ընդունենք, որ այստեղ այս աղջկա մեղքի բաժինը շատ քիչ է: Այլ մեղավոր փնտրեք: Փորձենք հասկանալ ով է եղել այն մարդը, որը քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող մարդուն ոչ միայն դարձրեց նախարար, պատգամավոր, այլեւ դարձրեց կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ:
Շատ հնարավոր է, որ Մակունցն իրոք հավատում է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի բարձր է եւ հեղինակավոր, ինչպես ԵԽԽՎ-ից եւ նրա ներկայացուցիչներից, այնպես էլ ցանկացած այլ միջազգային կառույցի կամ պետության առաջնորդներից: Ոչինչ չի բացառվում: Եթե այդպես չլիներ, ապա Մակունցը գոնե մի փոքր դադար կպահեր նման հայտարարություններ անելուց առաջ:
Ինչ վերաբերում է Մակունցի հայտարարությանը, ապա դրանից 1937թ. կեղտոտ հոտն է գալիս: Այն ժամանակ էլ այս կամ այն մարդուն աշխատանքից ազատելուց, ձերբակալելուց, դատելուց աքսորելուց կամ գնդակահարելուց առաջ մեկը ժողովի ժամանակ կանգնում եւ ասում եր՝ առաջարկ կա..., աշխատավորները պահանջում են... կարծիք կա, որ...:
Սա է մեր դաժան իրականությունը, որը 1937թ. տարբերվում է միայն նրանով, որ այսօրվա առաջնորդները անհամեմատ ավելի թույլ են այն ժամանակվա խորհրդային երկրի առաջնորդներից եւ ավելի քիչ, անհամեմատ ավելի քիչ ռեսուրսների են տիրապետում: Եւ մի կարեւոր տարբերություն՝ 1937թ. առաջնորդները գոնե իզմերի կրողներ էին, գաղափար եւ նպատակներ ունեին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ