Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ին ՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել Դավոսում Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս Ռիտեր Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ) Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերում Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված է Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ «Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի «Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ինՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել ԴավոսումՎաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս ՌիտերՎարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԻնչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված էՖուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբՄյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունիՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում էՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. ՆախարարԵս չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ. Բրուքլին ԲեքհեմՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարումԲոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ ՄխիթարյանՀասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել ՕբամաՁմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ Մամիջանյան
Հայաստան

Ամուլսար լեռան վրա նոր տեսակ է հայտնաբերվել. մանրամասներ

Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել:

«Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա:

Հայաստանի համար մյուս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, հայտնաբերվել է Հայտնաբերվել է Վեդիի եւ Խոր Վիրապի շրջակայքում 2019թ.-ի աշնանը:

EcoNews.am-ը զրուցեց Կենդանաբան Վասիլ Անանյանի հետ, որը հայտնեց՝ ուսումնասիրության մասին ամբողջական հոդվածը լույս կտեսնի գարնանը: «Այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան այդ միջատի մասին, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»,- նշեց նա:

Aeshna juncea տեսակը հայտնաբերվել է Ամուլսարի լանջին: Մեզ հետ զրույցում Վասիլ Անանյանը մանրամասնեց. «Հանքավայրի տարածք է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել. այնտեղ ոչ մի տեղ նշված չեն այդ սահմանները: Տարածքում ես նաեւ մեկ լիճ կուզեի ստուգել, որտեղ չկարողացա գնալ, քանի որ ասեցին, թե հանքի տարածքում է. Բենիկի լիճը: Ես արբանյակային նկարներով նայել եմ այդ լիճը եւ այնտեղ առափնյա բուսականությունը մաքրել են, ինչ-որ աշխատանքներ են արել, իսկ դա նշանակում է՝ կենդանին, որը 99 տոկոս հավանականությամբ այնտեղ ապրում է, ջրի ռեժիմի հետ փոփոխություններն իր վրա կարող են բացասական ազդել, բայց ես չեմ կարողացել այնտեղ գնալ»:

Մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք տեսակը մինչ այժմ եղել է Հայաստանում, կենդանաբանն ընդգծեց, որ տեսակը Հայաստանում կա սառցե ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչեւ այսօր չեն տեսել, չեն հայտնաբերել:

Խոսելով կենդանատեսակի տարածվածության մասին Վասիլ Անանյանը նշեց, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածված տեսակ է, ամբողջ Եվրասիայով, նաեւ՝ Հյուսիսային Ամերիկայով եւ միջազգային մակարդակով վտանգված չէ: «Բայց դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ համար էական է տեսակի վիճակը Հայաստանում, իսկ այդ տեսակետից տեսակը միայն մի փոքր կետից է հայտնի ու այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակներ են, ինչը նշանակում է, որ այդ տեսակի թվաքանակը շատ-շատ քիչ է, բայց չի բացառվում, որ Հայաստանում այլ վայրերում էլ հայտնաբերվի... չի բացառվում, բայց դեռ հայտնաբերված չէ»:

Հարցին, թե՞ ավելի լայն ուսումնասիրության դեպքում հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հայտնաբերված տեսակները ՀՀ կենդանիների կարմիր գրքում ընդգրկել, մեր զրուցակիցը կարեւոր դիտարկում արեց: Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը հայտնաբերվել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամյակներ շարունակ մարդու կողմից արդեն իսկ ձեւափոխած կենսամիջավայրում է ապրում: «Այս տեսակը մարդու փոփոխության հետեւանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկա տարածքում, ճահճուտներում ապրում է, եւ մարդու գործունեությունը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով կարմիր գրքում ներառելու անհրաժեշտություն չկա, բայց մյուս տեսակը, որը հայտնաբերվել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանփակ, փոքր կտոր հողի վրա եւ մարդու գործունեությունն այդտեղ կարող է միանգամից ազդել եւ վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պետք վերաբերվել: Նման տեսակները, որոնք շատ քիչ տեղերից են հայտնի եւ իրենց բնակավայրերը փոփոխվում են մարդու կողմից, պետք է ուշադրության տակ լինեն եւ անպայման կարմիր գրքում ներառվեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի ամռանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման տարածքում հայտնաբերվեց կարմիրգրքյան կենդանատեսակ եւ կարմիրգրքյան բուսատեսակ, որոնք նախկինում հայտնաբերված չեն եղել: ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ դրանք հանդիսանում են նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոններ եւ առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Իրադարձությունների զարգացման ընթացքում «պարզվեց», որ հայտնաբերվածը չի հանդիսանում նոր էկոլոգիական գործոն, այն դեպքում, երբ ՀՀ ականավոր գիտնականներ պնդել են հակառակը: Արթուր Գրիգորյանն ազատվեց ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից 2019թ.-ի հունվարին: