Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները:
Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու և հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:


















































Երկրպագուն թքել է Թիկնիզյանի վրա, հայ պաշտպանը գոլից հետո էմոցիոնալ պատասխան է տվել
Նա հույս ունի, որ այս միջադեպը լուրջ փոփոխություններ կբերի իր կյանքում
Հայտնի են այն ֆուտբոլիստների անունները, որոնց Ալեգրին ցանկանում է տեսնել Ռեալում
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սկանդալ լոնդոնյան դերբիում. Նետուին լուրջ պատիժ է սպառնում
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը
Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. վնասազերծվել է հանցագործություն կատարող...
15,000 դոլար արժողությամբ Honda Accord-ը նա անվանել է «լիովին սովորական մեքենա»
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Սպահանին. Tasnim
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ