«Մեզ ժամանակ են տվել, որ կահավորենք ծննդատունը, խնդիրները լուծենք, որ մեզ իրավունք տան՝ աշխատել». Մարալիկի ծննդատան ճակատագիրը պարզ կլինի փետրվարի 15-ին
Նախարարությունից մինչև փետրվարի 15-ը ժամանակ են տվել մեզ, որ կահավորենք ծննդատունը, խնդիրները լուծենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի ԺՊ Վռամ Մելիքյանը՝ անդրադառնալով ծննդատան գործունեության հետագա ընթացքին:
«Հիմա աշխատանքներ են կատարվում, մինչև փետրվարի 15-ը պետք է հասցնենք ավարտել, որ նախարարությունից պետք է գան, նայեն՝ չափաորոշիչներին համապատասխանո՞ւմ է, թե ոչ, որ մեզ տան աշխատանքի իրավունք, աշխատենք: Հիմա բավարար աշխատանքներ են կատարվել, ահագին առաջընթաց կա, պետք է, որ հասցնենք: Առաջնահերթ պետք է հիմնարկը կահավորվի, բացերը պետք է լրացվեն, հիմա մենք այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասաց նա:
Նա նշեց, որ աշխատում են իրենց աշխատանքային գրաֆիկով. «Բարեգործներ էլ կան, որ պատրաստակամ են ու մեզ օգնում են: Մինչև հաջորդ շաբաթվա կեսերը ծննդատունը կկահավորենք, կվերջացնենք, հետո կհրավիրենք նախարարույունից մասնագետի, մասնագետները կգան, մեզ իրավունքը կտան, կսկսենք աշխատել»,- նշեց նա:
Մելիքյանի խոսքով՝ աշխատողներին չեն ազատել աշխատանքից, նրանք գալիս են դեռ աշխատանքի, բայց ամեն ինչ պարզ կլինի փետրվարի 15-ին:
Հիշեցնենք, որ Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները հունվարի 9-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը: Բողոքի ակցիայից հետո Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մարզպետարանում կլոր սեղան քննարկում են իրականացրել՝ առանց հիվանդանոցի աշխատակիցների մասնակցության: Բնակիչները նշել էին՝ եթե ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, նրանք կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ