Արարատ Միրզոյանի սխալների շարանը
Արարատ Միրզոյանը սխալներ շատ է անում: Քիչ է խոսում, բայց հենց արտահայտվում է գրեթե միշտ կոպիտ վրիպում է թույլ տալիս: Սա այսօրվա Հայաստանն է, սա այսօրվա Հայաստանի ղեկավարի միջին վիճակագրական պատկերն է:
Երբ նոր էր պատրաստվում ԱԺ նախագահ դառնալ, որոշեց հեռակա բանավեճի մեջ մտնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որը հերթական անգամ հայտարարել էր, թե պատրաստ են Արցախին բարձր ինքնավորություն շնորհել: «Դուխով» Արարատ Միրզոյանն ասել էր, թե Մամեդյարովին խորհուրդ է տալիս առաջարկը ներկայացնել նաեւ Արցախի ժողովրդին։ Իսկ եթե ներկայացնե՞ր:
Երբ Արարատ Միրզոյանն արդեն ԱԺ նախագահ էր, հայտարարեց, թե շատ ճիշտ է, որ արհեստածին տոնի՝ քաղաքացու օրվա համար բյուջեից հատկացվել է 250 հազար դոլար:
Չանդրադառնանք «բեսեդկում լռվելու սիրահար» ԱԺ նախագահի մյուս սխալներին եւ կենտրոնանանք առայժ վերջին կոպիտ սխալի վրա:
Իմքայլական ԱԺ նախագահն իրենց խմբակցության ոգով հերթական ֆեյսբուքյան գրառումն է արել. «Բուրբոնները ոչինչ չսովորեցին (չհասկացան)... Ֆրանսիական հեղափոխությունից հետո տարիներ անց արտաբերված այս խոսքը հիշեցի՝ տեսնելով, թե ինչպես են հնի որոշ մոլեռանդ ջատագովներ հայտնի կենդանու համառությամբ 2018-ի համաժողովրդական հեղափոխությունը անվանում հեղաշրջում։ Ողջություն և խաղաղություն բոլորին»:
Քաղաքական ընդդիմախոսներին վիրավորելու մղումը արդեն դարձել է իմքայլականների անբաժան ուղեկիցը, այնպես որ, հիմա կանգ չառնենք այն փաստի վրա, թե ինչու է այսքան բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդը անպայման իր քաղաքական մրցակիցներին համեմատում իրեն հայտնի կենդանու հետ եւ վերադառնանք հեղափոխությանը:
Հատուկ Արարատ Միրզոյանի համար մեջբերում հանրագիտարանից, որից հետո նա գուցե վերանայի իր վերաբերմունքը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ. «Արմատական եւ կտրուկ հեղաշրջում հասարակական-քաղաքական հարաբերություններում, որը հանգեցնում է հասարակական կարգի փոփոխության»:
Եթե Արարատ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանում հասարակարգ է փոխեվել, եթե կարծում է, որ մեր երկրում հասարակական-քաղաքական հարաբերություններում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, եթե կարծում է, որ իր իսկ ասած հեղափոխությունից հետո Փաշինյանին վարչապետ չի ընտրել գործող, ՀՀԿա-ական մեծամասնություն ունեցող խորհրդարանը, ապա մենք գործ ունենք առանձնահատուկ դեպքի հետ, որն առանձնահատուկ ուսումնասիրության կարիք է զգում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ