Թրամփը չափազանց արագ է սկսել լուծել խնդիրները. կարծում է ամերիկացիների 47 տոկոսը
Ամերիկացիների մոտ կեսը՝ 47 տոկոսը, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց արագ» է անցել երկրի առաջ կանգնած խնդիրների լուծմանը: Այդ մասին վկայում են Gallup հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարցման մասնակիցներին առաջարկել են գնահատել արագությունը, որով նոր նախագահն անցել է երկրի հիմնական խնդիրների լուծմանը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 35 տոկոսը գոհ է ներկա վիճակից, 10 տոկոսը կարծում է, որ Թրամփը «բավականաչափ արագ չէ» հարցերի լուծման մեջ, մնացած 7 տոկոսը չի կարողացել պատասխանել: Ինչպես նշում է Gallup-ը, Թրամփին նախորդած Բարաք Օբամայի գործունեությունը 2009 թվականին առաջին նախագահական ժամկետի մեկնարկից հետո դրական էր գնահատում ամերիկացիների 63 տոկոսը:
Հետազոտության մասնակիցներին նաև առաջարկել են գնահատել վերջին օրերին Թրամփի ստորագրած հրամանագրերը: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 42 տոկոսը հավանության է արժանացրել միգրացիոն հրամանագիրը, որով 90-օրյա ժամկետով արգելվում է յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, իսկ 38 տոկոսը հավանության է արժանացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մասին հրամանագիրը, 36 տոկոսը հավանության է արժանացրել ԱՄՆ-ում անորոշ ժամկետով Սիրիայից փախստականների ընդունման արգելքի մասին որոշումը:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...