Աշոցքի և Արթիկի ճանապարհներին բուք է. Դիլիջանի ոլորանները փակ են ծանր մեքենաների համար. բոլոր մարզերում ձյուն է տեղում
Փետրվարի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։
Սաստիկ բքի պաճառով դժվարանցանելի են Թալինի տարածաշրջանի՝ Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհը և Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի լեռնանցքը։ Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է։
Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ