Զինվորի ինքնասպանությունն ու Շմայսի որդին․ իրավիճակը՝ բանակում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը:
Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա. ունեցանք 2 վիրավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից առաջ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը եւ ուղարկել մասնագետների մոտ՝ ստուգման: Բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ զինվորը պիտանի է ծառայության, բայց նա կրակեց զորքի վրա:
Դրանից հետո՝ Բանակի օրը, Նվեր Ավետիսյանը վիրավորվեց դարձյալ զորամասում եւ մութ հանգամանքներում:
Նախօրեին էլ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զինվորներից մեկին է փնտրել, որից հետո զինակիցների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Նա ապրում էր Էջմիածին քաղաքում: Նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: Դրան մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին:
Առաքել Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին 6 ամսվա օրինակելի զինծառայող է. «Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն: Եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ