Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել Դավոսում Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս Ռիտեր Վարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ) Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերում Ինչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված է Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ «Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի «Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. Նախարար

ՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել ԴավոսումՎաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս ՌիտերՎարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԻնչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան«Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին. հայտագրումը սկսված էՖուտզալի Հայաստանի հավաքականը պատմական հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբՄյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ«Ես մարտական ​​​​մարզավիճակում եմ և պատրաստ եմ կրկին մասնակցելու Վրաստանին խոր ճգնաժամից դուրս բերելուն». Սահակաշվիլի«Լիդիան Արմենիա»-ն նոր բաժնետեր ունիՌԴ Կուրսկի մարզի նահանգապետը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել. նա հիվանդանոցում էՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎագիֆ Խաչատրյանին վիրահատություն, վիճակը գնահատվում է կայուն. ՆախարարԵս չեմ ուզում հաշտվել ընտանիքիս հետ. Բրուքլին ԲեքհեմՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Remembering Paul Keres արագ շախմատի մրցաշարումԲոլորիդ սիրով հրավիրում եմ գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին Երևանում. Հենրիխ ՄխիթարյանՀասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել ՕբամաՁմեռ է, ցուրտ է՝ երբեմն տղամարդուն պարզապես լավ սնունդ է պետքԴա լավագույնն էր, ինչ կարող էի անել. Բարոն ԹրամփԿարեն Խաչանովը դուրս է եկել «Australian Open»-ի երրորդ շրջանԼուկաս Զիդանը որակազրկվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ավարտից հետոԱվստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը 2025 թվականը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնովՍտրասբուրգում՝ ԵԽ վարչական շենքի մոտ, կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանըՔաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՄենք ստորագրել ենք համաձայնագիր, և բոլոր ներգրավվածները հանձնառու են այն իրականացնելուն. Ջարեդ ՔուշներԺամանակավորապես կասեցվում է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումըՄոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկումՎարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին. նախագիծ (տեսանյութ)Ռուսաստանը միակ հարևանը չէ, որին մտահոգում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը Հարավային ԿովկասումՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանըՀՀ վարչապետը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունըՓոփոխություններ և լրացումներ՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման կարգումԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնագիր չի ստորագրել. FTԱռնո Բաբաջանյան 105. ծաղիկներ են խոնարհվել և հարգանքի տուրք մատուցվել մեծանուն կոմպոզիտորի հիշատակին21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունիՄաեստրո Էդուարդ Թոփչյանը 2026 թվականի համերգաշրջանն սկսել է արտասահմանյան հյուրախաղերովՊուտինը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները հաջողված չի համարում․ Ֆինլանդիայի նախագահԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Արմավիր քաղաքի գլխավոր շենքերից մեկի բակումՊետական մարմիններից պահանջել եմ, որ վիրահատությունը կազմակերպվի սահմանված ձևաչափով. ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ Նարեկ Սամսոնյանի մասինՀին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետԿապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայանԱՄՆ-ն ակտիվորեն ձգտում է Կուբայում ռեժիմի փոփոխությանՈստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերելՔրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելՀաստատվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը. Ինչ է այն նախատեսումԵվրամիությունը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները խորացնելու ծրագրերի մասինՀՀԿ-ն ունի 1 նպատակ, դա Փաշինյանի հեռացումն է, որը հոմանիշ է ՀՀ հետագա զարգացման. Հայկ ՄամիջանյանՀայտարարություններն այն մասին, որ Հայաստանի վարչապետի աշխատավարձը պետք է 1 դրամ կազմի, վտանգավոր են. Արթուր Հովհաննիսյան
Հայաստան

Փաշինյանը թաքցնում է իրականությունը, ԼՂ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ․ Տարասով

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով`Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա մասին վկայում է հանդիպման տևողությունը` հունվարի 29-ին`7, հունվարի 30-ին՝ ավելի քան 4 ժամ:

«Ընթանում են բանակցություններ՝ կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ»,-ասաց նա`նշելով, որ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծ լինեն հայ ժողովրդի հետ և ասեն, թե ինչ փաստաթուղթ է դա:

Իր համոզմամբ`բանակցությունները հիմա ընթանում են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, սեղանին դեռ այդ փաստաթուղթն է: Նա տարօրինակ համարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանն է ժառանգություն թողել «Մադրիդյան սկզբունքները», իրենք հիմա բանակցային սեղանին դա չեն քննարկում:

«Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան, արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներում անում է այլ բան: Նա վարում է բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ, և դա «Մադրիդյան սկզբունքներն» են: Նրա արածն ու Փաշինյանի ասածները միմյանց չեն համապատասխանում»,-ասաց նա` համարելով, որ Փաշինյանն իր հայտարարություններով թաքցնում է իրականությունը:

Ստանիսլավ Տարասովի կարծիքով` երկարատև բանակցություններում անհնար է, որ քննարկվեն միայն հումանիտար հարցեր: Դա, ըստ նրա, կարող էր ոչ ավելի, քան մեկ ժամ տևեր: «Որոշում են շարունակել մարդասիրական քայլերը, լրագրողների այցերը կազմակերպել, գերիներին ազատեն և այլն, դա կարող է մեկ ժամ տևել, ոչ ավելի: Մնացած ժամերին ի՞նչ է քննարկվում: Սա հարց է, որի պատասխանը Հայաստանի իշխանությունը պետք է տա ժողովրդին»,-ասաց նա:

Նա թերահավատորեն վերաբերեց նաև վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի այն միակ ղեկավարն է, որ թափանցիկ ներկայացնում է բանակցային գործընթացը, մատնանշեց` համանախագահների` վերջին հանդիպումից հետո արած հայտարարության մեջ այն մասը, ըստ որի, պետք է բանակցություններն ընթանան գաղտնիության սկզբունքի վրա:

«Մնացականյանը բանակցություններում այլ բան է քննարկում, իսկ Փաշինյանը հրապարակային խոսում է այլ բանի մասին: Դա տարակուսանք է առաջացնում համանախագահների մոտ»,-նշեց նա:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով` կարելի է Ադրբեջանին շատ հարցերում քննարկել, բայց գոնե հասկանալի է, թե ինչ է նրա ուզածը: Հայկական կողմի դեպքում` դա բացահայտ չի ասվում:

«Շատ կարևոր է հասկանալ, որ սա մի կոնյակի հարց չէ: Սա մի հարց է, որը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին: Հայաստանի իշխանությունը պետք է բացեիբաց իր ժողովրդին հայտարարի, թե ինչի շուրջ է իրականում բանակցում»,-ասաց նա: