Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ օնլայն ստորագրահավաք է սկսվել
Թուրքիայի հայ համայնքը օնլայն ստորագրահավաք է սկսել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի դեմ: Թեմային անդրադարձած թուրքական իշխանամետ «Milliyet» թերթի կայքի համաձայն՝ «Change.org» կայքի միջոցով իրականացվող ստորագրահավաքը կրում է հետևյալ խորագիրը. «Թուրքիայի հայոց պատրիարքությունը բռնազավթված է. տեղյա՞կ եք»:
Եպիսկոպոս Սահակ Մաշալյանը «Milliyet»-ի հետ զրույցում նշել է, որ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքական փոխանորդի բոլոր լիազորությունները իրականում դադարեցվել են, սակայն Արամ Աթեշյանը շարունակում է մնալ իր պաշտոնում:
«Պատրիարքի ընտրությունների անցկացման հարցի վերաբերյալ նահանգապետարանում հանդիպում պիտի ունենանք: Հոգևոր խորհուրդը և խորհրդի անդամները ընտրությունների կազմակերպման համար ստորագրություններով մի նամակ պիտի ներկայացնի: Եթե ստորագրահավաքը նպաստի նրան, որ Աթեշյանը ավելի ըմբռնող մոտեցում ցուցաբերի, ապա այն օգտակար կլինի»,- ասել է Մաշալյանը:
Իսկ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն տեղեկացրել է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ կատարված հանդիպման ժամանակ պատրիարքական ընտրությունների կազմակերպման վերաբերյալ համաձայնութուն է ձեռք բերվել:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Պատրիարքարանում նախկինում երբեք գոյություն չունեցած «փոխանորդ» պաշտոնով Մութաֆյանին փոխարինում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով պարբերաբար հետաձգվում է: մարտի 15-ին տեղի է ուենցել պատրիարքական տեղապահի ոընտրություն, որի արդյունքում տեղապահի պածտոնում ընտրվել է Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, ով, սակայն, մինչ օրս հնարավորություն չի ստացել զբաղեցնելու իր պաշտոնը:
Թուրքիայի հայ համայնքում Արամ Աթեշյանի դեմ դժգոհություններն ու ցույցերը գնալով սաստկանում են, համայնքը պահանջում է պատրիարքական փոխանորդի հրաժարականը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...