Հայաստանը տանում են Սովետական շրջան, որտեղ կոռուպցիան ծաղկում էր
Հայաստանը մնում է գերկոռումպացված երկիր, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացում դժվար է պատկերացնել։ Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը չի բացառում, որ Հայաստան ներդրումներ կգան, բայց ոչ այնքան, որքան անհրաժեշտ է մեր երկրին. «Սովորական մարդն այստեղ չի կարող ներդրում անել։ Իշխող ուժը պետք է ոչ թե մտածի իր անբովանդակ իշխանությունը երկարաձգելու մասին, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկi՝ զարգացնելու տնտեսությունը» , ֊ասում է տնտեսագետը։
Ընտրությունները կեղծված են, ինչն ապացուցվում է նաև թվերով. «Մարտի ընթացքում Հայաստանում կանխիկ գումարի շրջանառությունը աճել է 18 միլիարդ դրամով։ Դա մոտ 40 միլիոն դոլար է, սա այն թիվն է, որը բաժանվում է որպես ընտրակաշառք»։
Այս տարվա առաջին 4 ամիսներին 5.7 % տնտեսական աճ է եղել, ինչը տնտեսագետը դրական է գնահատում, բայց 2017-ի առաջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցածը ամեն ինչ սևացնում է. «Իշխանությունների արածը խայտառակություն է, Սերժ Սարգսյան, ձեռքդ խփեիր սեղանին, ասեիր, որ մի ժամկետ էլ ես իշխելու, ոչ թե այսպիսի ստվերային քայլերի դիմեիր»։
Բագրատ Ասատրյանը կասկածով է մոտենում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե բնակչության թիվը մեծանալու է։ Սա այն դեպքում, երբ ծնվողների ու մահացողների թիվը հավասարվում է. «2018-2019 թվականներին մենք բախվելու ենք խնդիրների։ Սա Հանրապետական կուսակցության գործունեության ամենամեծ շնորհքն է։ Չեմ պատկերացնում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը այսպիսի ամպագորգոռ հայտարարություն անում, թե 2040 թվին 4 միլիոն բնակչություն ենք ունենալու։ Սա նշանակում է, որ այսօրվանից 50000 մարդ պետք է գա Հայաստան, բայց այդքան մարդ հեռանում է»։
Նրա խոսքով՝ իշխանությունները Հայաստանը տանում են Սովետական շրջան, որտեղ կոռուպցիան ծաղկում էր, մարդիկ անտարբեր էին երկրի ճակատագրով։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը