Սիմոն Մարտիրոսյանի Օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ Սիմոն Մարտիրոսյանի Ռիո-2016-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Ալավերդյանը նշել է, որ այսօր պաշտոնական գրություն է ստացել ՄՕԿ-ից, որտեղ նշված է եղել, որ այդպիսի գործընթաց է ընթանում:
Մինչև 105 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել:
Ըստ Փաշիկ Ալավերդյանի, Սիմոն Մարտիրոսյանը պաշտոնապես Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր կարող է ճանաչվել արդեն 2020 թվականի հունվարին:
Մարզական արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը (CAS ADD) Ուզբեկստանի ներկայացուցչին այս տարվա մայիսին մեղավոր է ճանաչել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Նուրուդինովին մրցումներից հեռացնելու մասին՝ ՄՕԿ-ի կողմից մարզիկի դոպինգ-թեստի վերաստուգումից հետո:
Այս տարվա ապրիլին միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Նուրուդինովի գործը փոխանցել էր CAS, որտեղ նրա գործի քննման արդյունքում որոշում կայացվեց այն մասին, որ մարզիկը խախտել է հակադոպինգային կանոններն ու լոնդոնյան խաղերում նրա արդյունքները չեղյալ համարվեցին: Գործը փոխանցվեց IWF՝ հետագա ուսումնասիրման համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նուրուդինովը 4-րդ տեղն էր զբաղեցրել:
Հիշեցնենք՝ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ընդամենը 19 տարեկան էր:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը