Թրամփը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ
Միացյալ Նահանգների նախագահ ը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, որի վարքը, ըստ Սպիտակ տան, ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրներին:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թրամփը հունվարի 20-ին կայացած երդմնակալության արարողությունից հետո անդրադարձել էր Իրանի թեմային՝ հասկացնելով, որ բավականին կոշտ է տրամադրված այդ երկրի դեմ ու չի բացառում դեպքերի հետագա զարգացման ոչ մի սցենար:
Այժմ քաջատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ Թրամփը պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել 2 տասնյակից ավելի իրանական «օբյեկտների» նկատմամբ: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա ուրբաթ:
Նշվում է, որ պատժամիջոցները, որոնք չեն հակասում 2015թ. Թեհրանի և «միջնորդ 6-յակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին, կվերաբերեն ինչպես ընկերություններին, այնպես էլ անհատներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թրամփի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Մայքլ Ֆլինը հայտարարել էր, որ նախագահի վարչակազմն «աչքի տակ է առել» Իրանը՝ այդ երկրի կողմից վերջերս իրականացված հրթիռային փորձարկման առնչությամբ: Ֆլինը մանրամասնել էր, որ Իրանի վերջին գործողությունները դրդել են Սպիտակ տանն «աչքի տակ պահել» իսլամական հանրապետությանը, որի դեմ կնախաձեռնվեն պատասխան քայլեր:
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ Թրամփի խորհրդականն ասել էր, որ հրթիռի կիրակնօրյա արձակումը, ինչպես նաև Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալների կողմից հունվարի 30-ին սաուդյան ռազմանավի դեմ իրականացված հարձակումն անվստահություն են ներշնչում Իրանի նկատմամբ:
Մինչ Ֆլինը խուսափել է Վաշինգտոնի պատասխան քայլերի վերաբերյալ պարզաբանումներ տալուց, Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերն ասել էր, որ «նախագահ Թրամփն ուզում է իրանցիներին հասկացնել, որ Վաշինգտոնը չի պատրաստվում նստել ու լուռ հետևել նրանց գործողություններին»:


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...