Ադրբեջանում պայմանավորված հանդիպումների պատճառով որակազրկվել է 25 ֆուտբոլիստ
Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան 6 ադրբեջանական ակումբների 25 խաղացողների զրկել է ֆուտբոլի հետ կապված որեւէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից պայմանավորված հանդիպումների հետ կապ ունենալու պատճառով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ասոցիացիայի կարգապահական կոմիտեն տվյալ որոշումն ընդունել է Ադրբեջանի առաջնության առաջին դիվիզիոնի եւ ռեգիոնալ լիգայի թիմերի մասնակցությամբ հանդիպումների հետ կապված կասկածելի դրվագների ուսումնասիրության արդյունքում։ Ասոցիացիան օգտագործել է նաեւ ՈւԵՖԱ-ից ստացած զեկույցներ։ 25 ֆոիտբոլիստներից բացի, որակազրկվել են նաեւ ակումբների երեք պաշտոնյաներ։
25 ֆուտբոլիստներից 17-ը ներկայացնում են «Ագսու» ակումբը։ Որակազրկվել են նաեւ այս ակումբի տնօրենը, աշխատակիցը եւ դարպասապահների մարզիչը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները