Թուրքիայում չկա Հայոց ցեղասպանություն, չկա Կարո Փայլան, կա միայն ֆաշիզմ
Թուրք սյունակագիր Նուրեթթին Դեմիրթաշը yeniozgurpolitika.org կայքի իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի աղմկահարույց ելույթին և դրան հաջորդած իրադարձություններին:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել` ցեղասպանություն եզրույթի կիրառման համար Կարո Փայլանին զրկել էին խորհրդարանի երեք նիստին մասնակցելու իրավունքից:
«Կարո Փայլանն ասում է, թե լավ գիտի՝ ինչ է եկել իր նախնիների գլխին, կիրառում է այդ արգելված բառը, ասում է` ցեղասպանություն է իրագործվել: Փայլանին պատժում են, երեք նիստի մասնակցելու իրավունքից զրկում: Օգտագործած եզրույթն էլ նիստի արձանագրությունից հանվում է: Միջնադարում ամենավատ պատիժը եղել է մոռացության տալը, այսինքն` դու չկաս, չես էլ եղել, անուն և ինքնություն երբևէ չես ունեցել, դու երբևէ գոյություն չես ունեցել, չկաս: Թուրքիայում չկա Հայոց ցեղասպանություն, չկա Կարո Փայլան, կա միայն ֆաշիզմ»,- գրել է սյունակագիրն՝ ընդգծելով, որ Թուրքիայում հենց այդ կերպով են ցանկանում մոռացության տալ ցեղասպանությունն ու հայերին:
Նուրեթթին Դեմիրթաշը համոզված է, որ խորհրդարանը ցանկանում է պարտադրել Փայլանին հրաժարվել իր այդ կեցվածքից և փորձում է խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից զրկելով «վախեցնել» նրան:
«Խորհրդարանն այսպիսի մի պատիժ է սահմանել Փայլանի դեմ. «Երեք նիստից հետո կարող ես գալ, մասնակցել, բայց դու այլևս դու չես լինի, ցեղասպանություն բառն էլ չես ասի»: Լավ, բայց 1915-ին տեղի ունեցածի մասին եթե հայերից չէ, ապա ումի՞ց պետք է լսենք: Սրա համար պետք է ընդամենը մի փոքր արդարացի լինենք», - նշել է սյունակագիրը:
Հիշեցնենք, որ Կարո Փայլանը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես և հիմա:
«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում