Ժիրուն մոտ է Ինտերի հետ համաձայնությանը
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ձմռանը կարող է փոխել ակումբը: 33-ամյա ֆրանսիացին մոտ է Միլանի «Ինտերի» հետ համաձայնության գալուն, հայտնում է L’Equipe-ը:
Երբ Ժիրուն «Ինտերի» հետ համաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները, միլանյան ակումբը «Չելսիի» հետ համաձայնության կգա տրանսֆերի արժեքի վերաբերյալ: Սպասվում է, որ լոնդոնցիները մեծ հրաժարագին չեն պահանջի հարձակվողի համար:
Օլիվյեն 2018 թվականի հունվարից է հանդես գալիս «Չելսիում»: Նրա գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
«Ինտերը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» 4-րդն է ԱՊԼ-ում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները