Թուրք ռեժիսորն իր ֆիլմի ցուցադրությունն արգելած թուրք քաղաքապետերին ստոր ու անբարոյական է անվանել
Թուրքիայի հայտնի երգիչ, կինոռեժիսոր Մահսուն Քրմըզըգյուլը խիստ պատասխան է տվել իր նոր ֆիլմի հետ կապված իրեն վիրավորած գործիչներին ու քաղաքապետերին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մահսուն Քրմըզըգյուլն օրեր անց պատասխանել է իրեն քննադատողներին ու վիրավորողներին՝ նրանց անվանելով՝ ստոր, անբարոյական ու անպատիվ։ Նա շեշտել է, թե իրեն փորձել են անտեղի պիտակավորել ու հայրենիքի դավաճան համարել։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական կինոթատրոններում սկսել է ցուցադրվել Մահսուն Քրմըզըգյուլի «Վեզիրի մատը» կատակերգությունը։ Ֆիլմում բացահայտ ծաղրվում են օսմանյան իշխանությունների սեռական արկածները։
Թուրքիայում երկու քաղաքապետեր արգելել էին իրենց քաղաքների կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունը՝ հայտարարելով, թե այն վիրավորում է օսմանյան իշխանություններին։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում