ՆԱՏՕ-ն հրաժարվել է Ուկրաինայի հետ քննարկել ՀՀՊ-ն
ՆԱՏՕ-ն հրաժարվել է հանդիպել ուկրաինացի չինովնիկների հետ՝ դաշինքի հակահրթիռային պաշտպանությունը քննարկելու համար, հայտնում են արեւմտյան պաշտոնյաները։ Սա նոր վկայություն է, որ դաշինքը փորձում է խուսափել Ռուսաստանի նկատմամբ սադրանքներից, գրում է The Wall Street Journal–ը։ «ՆԱՏՕ-ն ծրագրում էր Ուկրաինայի հետ քննարկել նատոյական ՀՀՊ կիրառման դեպքում ուղուց շեղված հրթիռների բեկորների՝ նրա տարածքի վրա ընկնելու հավանականությունը», պարզաբանում է հոդվածագիրը։
Ըստ պարբերականի՝ ՆԱՏՕ- ի դիվանագետները հիմա «քննարկում են Ռուսաստանի հետ երկխոսությունը ընդլայնելու ուղիները», ու որոշ չինովնիկներ ակնկալում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կարող է փորձել Մոսկվայի հետ ավելի սերտ համագործակցություն պահանջել դաշինքից»։ «Սակայն Ուկրաինայի արեւելքում մարտերի էսկալացիան բարդացնում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու նպատակով Բրյուսելի ու Վաշինգթոնի գործադրած ջանքերը», ասվում է հոդվածում։
«Որոշ դիվանագետներ կարծում են, որ Ուկրաինայի հետ ՀՀՊ-ն քննարկելու հարցում զգուշավորությունն արդարացված է, սակայն ոմանք էլ համարում են, որ ՆԱՏՕ-ն դրանով կարող է սխալ ազդանշան ուղարկել այն մասին, որ դաշնակիցներին՝ օրինակ Ուկրաինային պաշտպանելու իր վճռականությունը հնարավոր է սասանել»։
Հոդվածագիրը հիշեցնում է, որ նատոյական ՀՀՊ-ն «նախատեսված է բալիստիկ հրթիռները որսալու համար, որոնք կարող են արձակվել Իրանից»։ Մոսկվան վաղուց է ՆԱՏՕ-ին կոչ անում սահմանափակել դաշինքի ՀՀՊ-ն, բայց այդ կոչերը Վաշինգթոնն ու Բրյուսելը անտեսում էին։
ԱՄՆ ՊՆ գործող ու նախկին չինովնիկներից մ ի քանիսը մտավախություններ ունեն, որ Թրամփը «կարող է փորձել փակել կամ չեղարկել ամբողջ ՀՀՊ համակարգը կամ դրա մի մասը՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների համաձայն»։ Բայց Պենտագոնի մյուս չինովնիկներն էլ կարծում են, որ ՀՀՊ-ն Կոնգրեսում հանրապետականների առանցքային առաջնահերթությունն է, հետեւաբար այդ հարցում քաղաքականության փոփոխություն ակնկալելու հիմքեր չկան։
Ամեն դեպքում Ուկրաինայի հետ ՀՀՊ քննարկումը այս պահին նպատակահարմար չէ,քանի որ կարող է վտանգել Մոսկվայի հետ հարաբերությունները, որոնք հիմա շատ փխրուն փուլում են գտնվում, ասվում է հոդվածում։


















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...